Ավետիս, Ավետիք (ծննդյան թիվն անհայտ – մոտ 1381 թվական), XIV դարի 2-րդ կեսի մանրանկարիչ, գրիչ և կազմող։

Ավետիս
Ավետիք
Ծնվել էԱնհայտ
Վախճանվել էմոտ 1381 թվական
ԺանրերՄանրանկարչություն

Կենսագրություն խմբագրել

Ստեղծագործել է Սուրխաթում (Ղրիմ)։ Գրչության արվեստը սովորել է հորից՝ Նատերից։ Մատենադարանում պահվում են Ավետիսի 1344-1948 թվականների ընդօրինակած ու պատկերազարդած Ավետարանները (ձեռ. № 7636, 7637, 7742, 7857), 1364 թվականին և 1371 թվականին Ճաշոցները (ձեռ. № 4656, 7449), 1355 թվականին ընդօրինակած Ժողովածուն (ձեռ. № 6938)։ Ավետիսի ձեռագրերից պահվում են նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Վիեննայի Մխիթարյան մատենադարանում և Թբիլիսիի հին ձեռագրերի ինստ­իտում։ Ավետիսը զուգորդել է Հայաստանի և Կիլիկյան գեղանկարչության ավանդույթները՝ գերադասելով կապույտ խորքով նկարների մոնումենտալ լուծումը։

Գրականություն խմբագրել

  • Կորխմազյան Է., XIV–XV դարեր, Ղրիմի հայ մանրանկարչության առանձնահատկությունները, «Բանբեր Մատենադարանի», 1969 թվական, № 9։
  • Նույնի, Армянская миниатюра Крыма (XIV–XVII века), Ереван, 1978 год․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։