Ավետիս Օհանյան

ազատամարտիկ

Ավետիս Ալբերտի Օհանյան (մայիսի 9, 1963, Գորիս - մայիսի 26, 1993, Գյուլաթաղ), ազատամարտիկ-հրամանատար։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1989-1993 թվականներին Մեղրիի կամավորական ջոկատի (հրամանատար) և Շուշիի առանձնակի գումարտակի կազմերում մասնակցել է Մեղրիի, Մարտակերտի (Սրխավենդ, Գյուլաթաղ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ավետիս Օհանյան
Ծնվել էմայիսի 9, 1963(1963-05-09)
Մահացել էմայիսի 26, 1993(1993-05-26) (30 տարեկան)
Ազգությունհայ

Ավետիս Օհանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մեղրիի շրջանի Ագարակ գյուղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։