Ալֆրեդ ֆոն Շլիֆեն (գերմ.՝ Schlieffen, փետրվարի 28, 1833(1833-02-28)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - հունվարի 4, 1912(1912-01-04)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]), կոմս, գերմանական ռազմական տեսաբան, գեներալ-ֆելդմարշալ (1911 թ.)։ Որպես Գլխավոր շտաբի սպա մասնակցել է 1866 թվականի ավստրո-պրուսական և 1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմներին։ 1891-1905 թվականներին եղել է Գլխավոր շտաբի պետ։ Լինելով Մոլտկե Ավագի հետևորդ և գերմանական միլիտարիզմի գաղափարախոսներից՝ մշակել է մեկ կամ երկու թևերին վճռական հարվածի միջոցով հակառակորդին շրջապատելու և ոչնչացնելու տեսությունը։ Երկու ճակատով՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ պատերազմի պլանի հեղինակն էր, որը որոշ փոփոխություններով Գերմանիան իրագործել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) սկզբին, բայց անհաջողության է մատնվել։

Ալֆրեդ ֆոն Շլիֆեն
գերմ.՝ Alfred von Schlieffen
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1833(1833-02-28)[1][2]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[3]
Մահացել էհունվարի 4, 1912(1912-01-04)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[3]
ԳերեզմանՀաշմանդամների գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1919).svg Գերմանիա
ԿրթությունՀումբոլդտի համալսարան
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՊրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Սև արծվի շքանշան և Սուրբ Հուբերտի շքանշան
Alfred von Schlieffen Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 522