Ավգուստա Օսեն (նորվ.՝ Augusta Aasen, մայիսի 19, 1878(1878-05-19), Նամսուս, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա - օգոստոսի 3, 1920(1920-08-03), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի բանվորական կուսակցության առաջամարտիկ։

Ավգուստա Օսեն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1878(1878-05-19)
ԾննդավայրՆամսուս, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա
Մահացել էօգոստոսի 3, 1920(1920-08-03) (42 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն[1]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինEdolf Aasen?
ԿուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ավգուստա Օսենը ծնվել է 1878 թվականի մայիսի 19-ին Նորվեգիայի Նամսուս քաղաքում, որը գտնվում է Նորվեգական ծովի ափերին։ Հայրը Ֆրեդրիկ Քրիսթիան Պոշն էր, իսկ մայրը՝ Պաուլին Վոգենը[2]։ Հրատարակիչ Էդոլֆ Օսենի (1877-1969) հետ ամուսնությունից ծնվում է նրանց որդին՝ Առնե Պոշ Օսենը, ով հայտնի բանաստեղծ դարձավ Նորվեգիայում[3][4]։

Լևանգերում ավարտել է մանկավարժական ճեմարանը։

1908-ից 1911 թվականներին Թրոնհեյմի քաղաքային կառավարության անդամ է եղել[5]։ Նա Նորվեգիայի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Թրոնհեյմի կառավարության առաջին կին աշխատակցուհին էր[2]։

1912-ից 1914 թվականներին դարձել է Նորվեգիայի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական խորհրդի քարտուղար[5]։

Սկանդինավիայում Խորհրդային Միության հետ համերաշխության շարժման առաջամարտիկներից է եղել Ավգուստա Օսենը։

Կոմունիստական ինտերնացիոնալի 2-րդ կոնգրեսի մասնակից է եղել Մոսկվայում։

1920 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայի Խոդինսկի կոչվող վայրում ավիացիոն միջոցառման ժամանակ վիրավորվում է, երբ ինքնաթիռը ընկնում է ժողովրդի վրա, դրանից մեկ օր հետո կնքում է իր մահկանացուն։

Հուղարկավորված է Կրեմլի պատի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://fr.rbth.com/histoire/87541-etrangers-enterres-place-rouge
  2. 2,0 2,1 Stene, Morten (ed.). «Aasen, Augusta». Steinkjerleksikonet (Norwegian). Steinkjer. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Henriksen, Trond. «Arne Paasche Aasen». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Stene, Morten (ed.). «Aasen, Edolf». Steinkjerleksikonet (Norwegian). Steinkjer. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Friis, Jakob; Hegna, Trond; Juel, Dagfin, eds. (1936). «Åsen, Augusta». Arbeidernes Leksikon (Norwegian). Vol. 6. Oslo: Arbeidermagasinets Forlag. էջեր 1144–1145.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Москва. Энциклопедия / Глав. ред. А. Л. Нарочницкий. — М.: Советская энциклопедия, 1980. — 688 с., ил.
  • Абрамов Алексей. У Кремлёвской стены. — М.: Политиздат, 1988. — ISBN 5-250-00071-1.