Ավան խան (Եգան) (? — 1744 թվական), հայ իշխան, Դիզակի մելիք։ Սերում է հայկական Լորիս-Մելիքյան իշխանական տոհմից։ Մելիք-Ավանյան իշխանական տոհմի տոհմապետ[1]։

Ավան խան
ԾննդավայրՏող, Դիզակի մելիքություն
Մահացել է1744
Մահվան վայրՏող, Դիզակի մելիքություն
ԳերեզմանԼեռնային Ղարաբաղ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Լոռու մարզի Արտու գյուղում՝ Լորիս-Մելիքյան տոհմի ներկայացուցիչ վարդապետ Ղուկասի ընտանիքում։ 1717 թվականին իր բարեկամ մելիք Էլիզբարի հետ կռվելու արդյունքում, մելիք Ավանից ուժով խլելով իր նախնիներին պատկանող Փամբակի կիրճը և Լոռվա մի մասը՝ հոր, ընտանիքի և մարդկանց հետ վերաբնակվում է Դիզակ գավառի Տող գյուղում, որտեղ դառնում է մելիք։ Այստեղ նրա հայրը վերականգնել է Գտիչի մենաստանը, հիմնել է բնակատեղի և հաստատվել է նույն մենաստանում։ Իսկ որդին՝ մելիք Ավանը գյուղում կառուցել է հրաշալի եկեղեցի և բնակատեղին ամրացրել է շրջանցիկ պատերով։ Նույն գյուղում նրա կողմից կառուցված գեղեցիկ պալատը, որը զարդարված է հայկական տապանագրերով, պահպանվում է նաև այսօր[2]

1722-1728 թվականներին Դավիթ-Բեկի գլխավորությամբ մասնակցել է օտարերկրյա նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարին[3]։ Դիզակի իշխանության ղեկավարի զինվորական տաղանդը նկատվել է պարսկական և ռուսական կայսրության կողմից։ Մելիք Ավանը մեծ հարգանք է վայելել ռուսական կառավարության շրջանում։ Աննա Իվանովնայի թագավորության օրերին նա իր շքախմբով մեկնել է Ռուսաստան, որտեղ հրաշալի ընդունելության է արժանացել։ Ռուսական թագուհին, պարսկական արշավանքի ժամանակ Պետրոս Մեծին մատուցած ծառայությունների դիմաց, մելիք Ավան խանին շնորհել է գեներալ մայորի կոչում և տարբեր շքանշաններ[4]։ Իսկ պարսկական Նադիր շահը 1736 թվականին նրան նշանակել է Ղարաբաղի ողջ խանության խան և բեգլյարբեկ[5]։ Ավստրիական կայսեր կողմից շնորհվել է Սուրբ հռոմեական կայսրության բարոնի կոչում՝ Յոհան ֆոն Ջիովաննիի անվամբ։

1741 թվականին Ավան խանը ռուսական կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հրավերով մասնակցել է նրա թագադրման արարողությանը։ Տոնակատարության ժամանակ իշխանը բանակցություններ է վարել, թագուհու և Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունեցել։

Դիզակ վերադառնալուց հետո՝ մելիք Ավան խանը երկար չի ապրել, մահացել է 1744 թվականին, թաղվել է Տող ամրոցի եկեղեցու դամբարանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. А.М Худашев // «Обозрение Армении» стр 404 (533); 1859 г.

    В Русской Армении, где армяне пользуются всеми правами и преимуществами, наравне со всеми подданными, их можно увидеть во всех отраслях гражданского управления, в военной службе, в инженерах и во флоте. Имена некоторых из них, как то: Князя Бебутова, Князя Аргутинского-Долгорукого, Князя Мадатова приобрели европейскую известность и знаменитость. Вот имена некоторых из тех, которые достигли высших достоинств в русской службе: Лазарь Христофоров и Иван Юзбаши, первые из армян пожалованы генеральскими чинами, Петром Великим. Последний командовал отрядом, составленным исключительно из армян, во время войны 1792 г. Генерал Аван-хан, один из владетельных армянских князей в Карабахе, перешел впоследствии в Русскую Армию..

  2. «Раффи «Меликства Хамсы» ч. II стр24». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Раффи «Меликства Хамсы» ч. VI стр 30». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Раффи «Меликства Хамсы» ч. VIII стр 40». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Раффи «Меликства Хамсы» ч. VIII стр 39». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.