Ավագ Աբելի Բաբայանց (մայիսի 12, 1932(1932-05-12), Սամարղանդ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1981

Ավագ Բաբայանց
1932
ԾննդավայրՍամարղանդ, Ուզբեկստան
Կոչումգեներալ-մայոր

Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1991) Յուրի Բաբայանցի հորեղբոր որդին։

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, որտեղից էլ ընդունվել է Ուլյանովսկի Լենինի անվան Կարմիր դրոշի գվարդիայի տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ստացել է առաջին սպայական կոչումը, այնուհետև ուղարկվել է ծառայության Անդրկովկասի ռազմական շրջան։ 1970-1977 թվականներին եղել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի՝ Ախալցխայում տեղաբաշխված 10-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի, 1978 թվականին՝ 4-րդ համազորային բանակի (նաև՝ ռազմական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ), 1979-1985 թվականներին՝ Հեռավորարևելյան զինվորական օկրուգի 35-րդ համազորային բանակի, 1985-1990 թվականներին՝ ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության շտաբի քաղբաժինների պետ։

Գործուն մասնակցություն է ունեցել Ուկրաինայում Չեռնոբիլի ատոմակայանի վթարի (1986), Հայաստանում` Սպիտակի երկրաշարժի (1988) հետևանքների վերացման գործում։ Եղել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակերի նախարարության վետերանների խորհրդի նախագահի առաջին տեղակալը[1]։

Պարգևներ խմբագրել

  • «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայության» երկրորդ աստիճանի շքանշան
  • «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայության» առաջին աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Գեներալ-մայորի կոչում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Գրականություն խմբագրել

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 434։ ISBN 978-9939-53-105-2
  • Саркисян А. Е. Разведка и контрразведка: армянский след (Биографические очерки о разведчиках и контрразведчиках). - Е., "Амарас", 2005, с.155-157