Վարդգես Ավագյան

հայ քանդակագործ
(Վերահղված է Ավագյան Վարդգես Հայկիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդգես Հայկի Ավագյան (դեկտեմբերի 14, 1931(1931-12-14), Գեհենիք, Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 12, 2024(2024-08-12), Չելյաբինսկ, Ռուսաստան), հայազգի խորհրդային և ռուս քանդակագործ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1960), ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1975), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2003), Չելյաբինսկի պատվավոր քաղաքացի[1]։

Վարդգես Ավագյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1931(1931-12-14)
ԾննդավայրԳեհենիք, Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 12, 2024(2024-08-12) (92 տարեկան)
Վախճանի վայրըՉելյաբինսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1954)
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 14-ին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գեմուր գյուղում։

1954 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1957 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[2]։ Հետագայումում ուսումը շարունակել է Լենինգրադում[3]։

Ապրել և ստեղծագործել է Չելյաբինսկում։ Նա բազմաթիվ հուշարձանների հեղինակ է։ Նրա քանդակների հիմնական մասը գտնվում են Չելյաբինսկում։ Դրանցից ամենահայտնին Իգոր Կուրչատովի հուշարձանն է։

2020 թվականին իր ծառայությունների համար Ավագյանին շնորհվել է Չելյաբինսկի պատվավոր քաղաքացու կոչում։

Վարդգես Ավագյանը մահացել է 2024 թվականի օգոստոսի 12-ին Չելյաբինսկ քաղաքում[4]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Խոպանի նվաճողը»
  • «Կթվորուհի»
  • «Զ. Սաֆրոնովը»

Մատենագրություն

խմբագրել

Художники Урала (Альбом), Л., 1963 г.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Вардкесу Авакяну — 90 лет. Изучаем правила жизни известного челябинского скульптора и смотрим фото
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  3. Кристина Высоцкая, Валерия Рукавишникова (2020-01-07). «Вардкес Авакян». Журнал «Собака.ru». Արխիվացված օրիգինալից 2021-01-17-ին. Վերցված է 2022-06-06-ին.
  4. В Челябинске умер знаменитый скульптор Вардкес Авакян

Արտաքին հղումներ

խմբագրել