Նիկոլայ Ավագյան

հայ ագրոքիմիկոս
(Վերահղված է Ավագյան Նիկոլայից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նիկոլայ Հովսեփի Ավագյան (նոյեմբերի 20, 1917(1917-11-20), Երևան, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս - մարտի 9, 1992(1992-03-09), Երևան, Հայաստան), հայ ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1974)։

Նիկոլայ Ավագյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1917(1917-11-20)
Երևան, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս
Մահացել էմարտի 9, 1992(1992-03-09) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1974)

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1986 թվականներին եղել է Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ ագրոքիմիայի բաժնի վարիչ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են ՀՀ հողերի ագրոքիմիական քարտեզագրման ժամանակակից եղանակների մշակման և արմատավորման, պարարտանյութերի կիրառման, հողերում սննդանյութերի, շարժուն միկրոտարրերի պարունակության, միկրոպարարտանյութերի կիրառման, բույսերի կալիումական սննդառության խնդիրներին[1]։

Երկեր խմբագրել

  • Պարարտանյութերի կիրառման հիմունքները, Ե., 1975։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.