Ասք աբխազ երիտասարդի մասին

«Ասք աբխազ երիտասարդի մասին» (ռուս.՝ «Повесть об абхазском парне»), 1977 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ժգենտին «Վրացֆիլմ» կինոստուդիայում։

Ասք աբխազ երիտասարդի մասին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ
ԵրաժշտությունՆոդար Գաբունիա
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն75 րոպե

Ֆիլմը նվիրված է հրետանավոր, Խորհրդային Միության հերոս Վլադիմիր Խարազիային, որը զոհվել է Խարկովի մոտ 1942 թվականին։ Ֆիլմի գլխավոր և իր միակը դերը խաղացել է ոչ թե դերասան, այլ այն ժամանակ երիտասարդ ինժեներ-ֆիզիկոս Ադգուր Ինալ-Իպան, որը 1993 թվականին զոհվել է Սուխումի գրոհի ժամանակ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ[1]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սկզբում հնչում են բանաստեղծ Բագրատ Շինկուբայի բանաստեղծությունը՝ նվիրված Վլադիմիր Խարազիային։

Աբխազական գյուղում ապրում է մի սովորական տղա՝ Վոլոդյա Խարազիան։ Նա սիրահարված է Նունուին, սակայն նրա հայրը կարծում է, որ դեռ վաղ է մտածել հարսանիքի մասին, և Վոլոդյան ընկերոջ օգնությամբ առևանգում է սիրելիին։ Սակայն նրանց բաժանում է սկսված պատերազմը։

Հերոսի մասին պատմող ֆիլմը պետք է պատմեր նրա մասին այնպես, որ հեռուստադիտողը ավելի մոտիկից ճանաչեր Վլադիմիր Խարազիային։ Ցույց են տրվում նախապատերազմյան տարիները, ոչնչով չխանգարված կենցաղն ու առօրյան։ Աբխազական գյուղի տները գտնվում են Սև ծովի ափին, որտեղ Վլադիմիրը լողացել և ձուկ է որսացել, ներկայացվում են լեռները, որտեղ նա գնացել է հոր հետ որս անելու։ Գրավիչ են գործողության մթնոլորտը, Վլադիմիր Խարազիայի ընտանիքին շրջապատող միջավայրը:

— Л. Х Маматова — Ветви могучей кроны. — М.: Искусство, 1986. — 238 с. — стр. 31

Ավարտելով ռազմական դպրոցը՝ Վոլոդյան ստանձնում է հրետանային մարտկոցի հրամանատարությունը և 1942 թվականին մասնակցում է Խարկովի ուղղությամբ մղվող ճակատամարտին։

Հրետանավորները առաջադրանք են ստանում ծածկել խորհրդային զորքերի վերատեղակայումը և հնարավորինս երկար զսպել ֆաշիստների հարձակումը։

Անհավասար մարտում մի քանի գրոհների դիմակայելուց հետո Վոլոդյան մնում է մենակ գերմանական տասնյակ տանկերի դեմ... Նա զոհվում է, բայց կործանում է նրանց գրեթե բոլորին։

Դերերում խմբագրել

  • Ադգուր Ինալ-Իպա – Վլադիմիր Խարազիա
  • Ռոլանդ Կակաուրիձե – Էմիլիո Գաբիսոնիա
  • Կոնստանտին Ստեպանկով – Ֆավորով, մայոր
  • Իգոր Կոպչենկո – Սորոկին, ավագ
  • Մայա Կանկավա – Նունու
  • Գ. Կարսելաձե – Վլադիմիրի հայրը
  • Լիա Կապանաձե – Վլադիմիրի մայրը
  • Սերգեյ Գաբնիա – Նունուի հայրը
  • Վլադիմիր Գուլյաև – էպիզոդ
  • Վիկտոր Լազարև – ծերունի
  • Եվգենիա Լիժինա – պառավ կին

Ֆիլմում նկարահանվել են Անդրկովկասյան Կարմիր Դրոշի ռազմական օկրուգի զորքերը։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմին ընդհանուր դրական գնահատական տալով՝քննադատները նշել են, որ «հեղինակները, ցավոք, չեն կարողացել բավական բազմակողմանի ուրվագծել գլխավոր հերոսի կերպարը»[2], իսկ Լիլիա Մամատովան գրել է[3].

...Հերոսի հոգին և մտքերը մնում են առեղծված։ Պատկերելով առօրյան և տոները, Վլադիմիրի հարաբերությունները հոր, մոր, քրոջ և սիրելի աղջկա հետ, հեղինակները մնում են սխեմայի մակարդակում։ Նույնիսկ վճռական ճակատամարտի պահին, երբ Վլադիմիրը, դրանից անմիջապես առաջ վիրավորված և հազիվ ապաքինված, իր հրաման է ստանում մարտկոցի միջոցով հետաձգել թշնամու տանկերը, երբ արկերը պայթում են, ընկնում են ձիերը, զոհվում են մարդիկ, թնդանոթները ծռմռվում են, հերոսը էկրանին պահպանում է «պողպատե սրտով» մարդու սառը դիմակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Штрихи из жизни журналиста (на русском и абхазском языках) Արխիվացված 2021-12-11 Wayback Machine / Сост. профессор А. Х. Аргун . — Сухум: ГПП «Дом печати», 2008. — 284 стр. — стр. 55
  2. Жанрово-стилевые искания современного кинематографа республик Закавказья: Сб. ст. / ВНИИ киноискусства. — М., 1982. — 116 с. — стр. 6
  3. Ветви могучей кроны / Л. Х Маматова. — М.: Искусство, 1986. — 238 с. — стр. 31

Աղբյուրներ խմբագրել