Ասցենդենտ (Asc, Asc or As) կամ ծագող նշան բարձրացող արևելյան հորիզոնում մարդու ծննդյան պահին[1]: Ըստ որոշ աստղաբանների ցույց է տալիս մարդու ֆիզիկական տեսքը և արթնացող գիտակցությունը:

Այս օրինակում ասցենդենտը նշվում է Asc և գտնվում է հորոսկոպի ժամը իննի դիրքում:

Քանի որ ասցենդենտը յուրահատուկ է որոշակի ժամի և վայրի, աստղաբանների համար այն նշանակում է անհատական ​​միջավայր և պայմանականություն, որը մարդը ստանում է իր դաստիարակության ընթացքում, ինչպես նաև իր մանկության հանգամանքները [2]: Ասցենդենտին է վերաբերվում նաև այն, թե ինչպես է մարդը սովոր ներկայանալ աշխարհին, հատկապես հասարակության մեջ և անանձնական իրավիճակներում։

Պատմություն

խմբագրել

Բաբելոնյան կավե սալիկների վրա պահպանված տեքստերում ոչ մի յուրահատուկ հիշատակում չկա ասցենդենտի մասին: Մ.թ.ա. 3-րդ դարում եգիպտացիները նայելով որոշակի աստերիզմների վերելքին՝ պարզում էին ծագող նշանը և ստանում մոտավոր գիշերային ժամ [3], դա արտացոլվում է այն անվան մեջ, որը հետագայում հույները տվեցին ասցենդենտին՝ ὡρόσκοπος «ծագող» և ὡροσκοπία՝ «ծագողի դիտում» օգտագործվել է Պտղոմեոսի Տետրաբիբլոսի (անգլ.՝ Ptolemy's Tetrabiblos) հունարեն ձեռագրում։ Ասցենդենտի մասին առաջին փաստագրված հիշատակումը պարունակվում է Բալբիլուսի (անգլ.՝ Balbilus) աշխատություններում [4][5]:

Հաշվարկ

խմբագրել

Ասցենդենտը, աստղագիտական տեսանկյունից, խավարածրի երկրակենտրոն երկայնության արժեքն է (կամ երկնային երկայնության, λ), որը հորիզոնի արևելյան կողմում է: Հորիզոնի այս հատումը խավարածրի հետ կարելի է հաշվարկել այսպես՝

 [6]

որտեղ  -ը տեղական իրական ժամանակն է աստիճանով,  -ն Երկրի հասարակածային հարթության թեքությունն է դեպի խավարածիր (առանցքային թեքություն): Ստանդարտ գիշերահավասարին նշված արժեքների համար J2000.0 օգտագործվում է   = 23.4392911°; իսկ J1950.0 համար՝   = 23.4457889°:  -ը դիտորդի երկրային լայնությունն է (հարավային լայնությունները բացասական են, հյուսիսայինը՝ դրական)[7]:

 
Ասցենդենտի երկայնությունը հյուսիսային տարբեր լայնություններում: Սառուցյալ շրջանի վերևում դադար է առաջանում, երբ հորիզոնը զուգահեռ է խավարածրի հետ։

Երկար և կարճ վերելք

խմբագրել

Քանի որ Երկրի առանցքը թեքված է խավարածրի համեմատ (առանցքի թեքություն), տասներկու նշաններին նույնքան ժամանակ չի պահանջում արևելյան հորիզոնն անցնելու համար։ Հասարակածում տարբերությունը շատ քիչ է (Ձկներին, Խոյերին, Կույսերին և Կշեռքներին մի փոքր ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քան մյուս նշաններին), բայց երբ մեկը շարժվում է հասարակածից, ավելի մեծ տարբերություն է առաջանում:

Հյուսիսային կիսագնդում Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ, Խոյ, Ցուլ և Երկվորյակ նշաններին արևելյան հորիզոնը անցնելու համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քան տեսական երկու ժամը, մինչդեռ Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ և Աղեղնավոր նշաններին պահանջվող ժամանակը երկու ժամից ավելի է: Օրինակ, Փարիզի լայնության վրա, Ֆրանսիայում հորիզոնն անցնելու համար պահանջվում է՝

  • Ձկներին և Խոյերին՝ մեկ ժամ
  • Ջրհոսներին և Ցուլերին՝ մեկ ժամ, տասնհինգ րոպե
  • Այծեղջյուրներին ու Երկվորյակներին՝ մեկ ժամ, հիսուն րոպե
  • Խեցգետնին ու Աղեղնավորին՝ երկու ժամ, երեսուն րոպե
  • Առյուծին և Կարիճին՝ երկու ժամ, քառասուն րոպե
  • Կույսին ու Կշեռքին՝ երկու ժամ, քառասունհինգ րոպե

Որոշ աստղաբաններ, ինչպիսիք են Ռիչարդ Նոլլը, հաշվի են առնում ասցենդենտի գերակշռությունը նշաններում՝ Խեցգետնից մինչև Աղեղնավոր (հայտնի են որպես արևմտյան նշաններ)

ունենում են հյուսիսային կիսագնդին բնորոշ հարաբերությունների վրա հիմնված բնավորություն, իսկ Այծեղջյուրից մինչև Երկվորյակ (հայտնի են որպես արևելյան նշաններ), ունենում են հարավային կիսագնդին բնորոշ ավելի անհատական ​​կերպարի բնավորություն [8]:

Ասցենդենտի ազդեցություն

խմբագրել

Կան մի քանի գործոններ, որոնք ազդում են ասցենդենտի ուժեղ կամ թույլ լինելու վրա [9]՝

  • Ենթադրվում է, որ որքան մոտ է նշանի սկզբին ասցենդենտը, այնքան ավելի ուժեղ է: Դա պայմանավորված է նրանով, որ առաջին տան մեծ մասն ընկնում է այդ նշանի վրա: Եթե ​​ասցենդենտը հեռու է ընկնում, ապա առաջին տան մեծ մասը ընկնում է հետևող նշանի մեջ և այդպիսով թուլացնում է ասցենդենտի ուժի ազդեցությունը:
  • Ենթադրվում է, որ ասցենդենտն ավելի ուժեղ է, երբ արևը թույլ դիրք ունի: Օրինակ, համարվում է, որ արևը թույլ դիրք ունի, երբ այն տեղակայվում է գծապատկերի ներքևում՝ IC-ի (անգլ.՝ imum coeli) մոտ (արևը երկրի մյուս կողմում էր, երբ ենթական ծնվեց, թաքնված տեսադաշտից):
  • Ոմանց կարծիքով, արևը կարող է նաև ավելի թույլ ազդեցություն ունենալ, եթե այն ասպեկտավորված չէ. այլ կերպ ասած, եթե այն մյուս մոլորակների նկատմամբ հիմնական ասպեկտներ (կապակցում, հակադրություն, տրին, քառակուսի կամ սեքստիլ) չի կազմում: Համաձայն այլ աստղագիտական ​​դիտարկումների՝ չասպեկտավորված արևն ու մոլորակները սովորականից ավելի մեծ ազդեցություն են ունենում և ավելի ազատ են:

Ասցենդենտի ազդեցությանը վերաբերվող մեկ այլ գործոն է այն, որ մարդիկ ավելի շատ նմանվում են իրենց արևային նշանին մոտ 29 տարեկանից հետո, քանի որ նրանք մեծանում են և դառնում ավելի ինքնավստահ (արևը մարմնավորում է էգոյի էական էներգիան և ինքնագնահատականը), և, հետևաբար ավելի քիչ են ունենում ուրիշներին հանրային դեմք ներկայանալու անհրաժեշտություն:

Մոլորակներ և ասցենդենտ

խմբագրել

Մոլորակները ավելացնում են կարևորություն ծննդյան գծապատկերում (անգլ.՝ birth chart)` ասցենդենտի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ [10]: Այն մոլորակը, որը կառավարում է ասցենդենտի նշանը, կոչվում է «ղեկավար» (անգլ.՝ chart ruler) և ունի առանձնահատուկ նշանակություն: Այսպես, օրինակ, եթե ասցենդենտի նշանը Երկվորյակն է, Մերկուրին կլինի գծապատկերի «ղեկավարը»: Ասցենդենտին ամենամոտ մոլորակը, հատկապես որը գտնվում է առաջին տանը, սովորաբար կոչվում է «վերելքի մոլորակ» և ունի հատուկ նշանակություն գծապատկերում: Այնուամենայնիվ, եթե տասներկուերորդ տան մոլորակն է շատ մոտ (մեկ կամ երկու աստիճանի սահմաններում) ասցենդենտին, ապա այն կարող է մեկնաբանվել որպես ասցենդենտի մոլորակ: Եթե ​​մոլորակը փոխկապակցված է ասցենդենտի հետ (նույն աստիճանի սահմաններում, ինչ ասցենդենտը), ապա այն կենսականորեն կարևոր է դառնում անհատականության վրա իր ազդեցությամբ՝ այնքան ինչքան արևը: Վերջապես, առաջին տան ցանկացած մոլորակ միշտ լրացուցիչ շեշտադրում է ունենում:

Ասցենդենտի տեսակներ

խմբագրել

Ասցենդենտի ազդեցությունը տատանվում է՝ կախված այն նշանից, որում այն ​​տեղակայված է [11]:

Կարդինալ ասցենդենտի նշաններ

խմբագրել

Խոյը, Խեցգետինը, Կշեռքը և Այծեղջյուրը կարդինալ նշաններ են: Այս նշանների ասցենդենտի ազդեցությունը նախաձեռնողականության, ինքնավստահության և որոշ չափով առաջնորդության շեշտադրումն է:

Ֆիքսված ասցենդենտի նշաններ

խմբագրել

Ցուլը, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը ֆիքսված նշաններ են։ Այս նշանների ասցենդենտի ազդեցությունը կայունության, հաստատունության և պարտավորության շեշտադրումն է:

Փոփոխական ասցենդենտի նշաններ

խմբագրել

Երկվորյակները, Կույսերը, Աղեղնավորները և Ձկները փոփոխական նշաններ են: Այս նշանների ասցենդենտի ազդեցությունը հարմարվողականության, ճարտարության, փոփոխության և ճկունության շեշտադրումն է:

Ասցենդենտի տարրեր

խմբագրել

Ինչ վերաբերում է նշանների դասակարգմանը ըստ չորս դասական տարրերի (կրակ, երկիր, օդ և ջուր), ապա ասցենդենտը կարող է լինել՝

Կրակի ասցենդենտի նշաններ

խմբագրել

Կրակային նշանները՝ Խոյը, Առյուծը և Աղեղնավորը աչքի են ընկնում իրենց էներգիայով, խանդավառությամբ և լավատեսությամբ։ Երբ կրակի նշանը ասցենդենտի վրա է, անձի արտաքին վարվելակերպը ընկերական է, անքննադատ և ոչ թշնամական: Նրանք սովորաբար ցուցադրում են ընկերական, բայց լուրջ և գրագետ ազդանշաններ, որոնք բերում են ընկերական և բավականին հարգալից արձագանքի ուրիշների կողմից: Խոյ նշանի ասցենդենտն ունի լավ կազմակերպված, մի փոքր խիստ վարքագիծ: Առյուծ նշանի ասցենդենտը արժանապատիվ և բավականին պաշտոնական ձև ունի, ինչը վստահություն է ներշնչում, իսկ Աղեղնավոր նշանի ասցենդենտն ունի կենսուրախ, հաճելի և բավականին սրամիտ վարվելակերպ, որը համապատասխանում է բոլոր տեսակի իրավիճակներին:

Հողի ասցենդենտի նշաններ

խմբագրել

Երկրային նշանները՝ Ցուլը, Կույսը և Այծեղջյուրը աչքի են ընկնում իրենց հանգիստ և սթրեսակայուն բնավորությամբ: Երկրային նշանի ազդեցությունը մարդկանց դարձնում է ավելի նյութական, զուսպ և հավաքված, նրանք հակված չեն ցուցադրելու իրենց զգացմունքները և կարող են լինել կամ թվալ սառը: Այս առանձնահատուկ ազդեցությունը ամենաքիչ չափով դրսևորվում է Ցուլ նշանում: Երկրային նշաններից յուրաքանչյուրը սովորաբար խնայող է և լավ է ամեն ինչ նախապես պլանավորելու մեջ:

Օդի ասցենդենտի նշաններ

խմբագրել

Օդային նշանները՝ Երկվորյակը, Կշեռքը և Ջրհոսը աչքի են ընկնում հաղորդակցման հմտություններով։ Երբ օդային նշանը ասցենդենտի վրա է, անձը ընկերասեր է և շփվող, բայց նաև անկախ և որոշ չափով մեկուսացված: Երկվորյակ նշանի ասցենդենտը մշտապես զբաղված է, ցանկացած պահի առնվազն մի քանի տասնյակ գործողություններով: Կշեռք նշանի ասցենդենտը մշտապես զբաղվում է բիզնես սխեմաներով և հաճախ ավելի երկրային գործընկերոջ օգնության կարիք ունի՝ դրանք ի կատար ածելու համար: Ջրհոս նշանի ասցենդենտը հրաշալի ծրագրեր է կազմում իր կամ ուրիշների համար և կարող է նույնիսկ իրականացնել դրանցից մի քանիսը:

Ջրի ասցենդենտի նշաններ

խմբագրել

Ջրային նշանները՝ Խեցգետինը, Կարիճը և Ձկները աչքի են ընկնում իրենց հույզերով, ինտուիցիայով և զգացմունքներով։ Երբ ջրային նշանը ասցենդենտի վրա է, անձը թաքցնում է իր իրական զգացմունքները և ուժեղ կարիք ունի պաշտպանելու իրեն շրջապատող աշխարհից: Նրանց գիտակցաբար կամ անգիտակցաբար ուղարկած ազդանշանները ընտրված են ազդեցություն թողնելու համար: Խեցգետին նշանի ասցենդենտը շատախոս և օգտակար է թվում, լավ է վարվում ցանկացած իրավիճակում, որտեղ նրբանկատություն է պահանջվում: Կարիճ նշանի ասցենդենտը կարող է քողարկման տարբեր ձևեր օգտագործել իրեն անծանոթ մարդկանց հետ՝ վիրավորական լինել կամ վիրավորական վերաբերմունք ցուցադրել: Ձկներ նշանի ասցենդենտը փափուկ, նուրբ, անձնազոհ և երբեմն նույնիսկ անօգնական է թվում, բայց դա ապակողմնորոշիչ է, քանի որ նա պատրաստ է ուժեղ պայքարել հանուն նրա, ինչ ճիշտ է համարում: Հայտնի է նաև, որ Ձկներ նշանի ասցենդենտը շատ զգացմունքային է և տասներկու նշաններից ամենաինտուիտիվը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jeff Mayo, Teach Yourself Astrology, p71, Hodder & Stoughton, London, 1991
  2. Sasha Fenton, Rising Signs, pp 13-14, The Aquarian Press, London, 1989
  3. James Holden. «Ancient House Division» (PDF). Վերցված է 4 August 2016-ին.
  4. R. V. Brol. Astrology as a historical and cultural phenomenon : PhD thesis.- Moscow, 2001.- 236 pp.
  5. Text PhD thesis by R. V. Brol, Appendix 2.
  6. Jean Meeus, Astronomical Algorithms, p99, 1991
  7. Peter Duffett-Smith, Jonathan Zwart, Practical astronomy with your calculator or spreadsheet-4th ed., p47, 2011
  8. Richard Nolle, "Chiron: New Planet in the Horoscope", pages 78 to 82
  9. Sasha Fenton, Ibid, pp17 - 18, 1989
  10. Sasha Fenton, Ibid, p 15, pp202-3, 1989
  11. Sasha Fenton, Ibid, pp 31 - 34
Տես՝ ասցենդենտ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս