Աստրախանի հայկական տպարան
Աստրախանի հայկական տպարան, Նոր Նախիջևանի հայկական տպարանն է, որը 1796 թվականին Նոր Նախիջևանից տեղափոխվել է Աստրախան՝ քաղաքի և թեմի կրթական կարիքները հոգալու նպատակով։
Աստրախանի հայկական տպարան | |
---|---|
Տեսակ | տպարան |
Վայր | Աստրախան, Ռուսաստան և Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Պատմություն
խմբագրելՏպարանը գործել է մինչև 1800 թվականը Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի տնօրինությամբ։ Հայտնի է նաև որպես Արղությանի տպարան։ Տպագրել է 8 գիրք՝ Եկատերինա II-ի «Հրովարտակը» (հայերեն, ռուսերեն, 1796), «Ժամագիրք» (1796), Հովսեփ Արղությանի «Խօսք ասացեալ ի վերափոխման աստուածածնայ յեկեղեցւոջն Հայոց» և «Կոնդակ օրհնութեան» (երկուսն էլ՝ 1796), «Էֆիմէրտէ» (1797–1799), Վարդան Բարձրբերդցու (Արևելցու) «Մեկնութիւն սաղմոսաց Դաւթի» (1797), «Տարեցոյց և օրացոյց» (1797), «Թարգմանութիւն Պրիվէլէկացն Հայոց» (1800)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |