Աստվածատուր քահանայի և Պարումի խաչքար (Այրք)
Աստվածատուր քահանայի և Պարումի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում՝ գետնին կանգնեցված։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.11/2.2.20)[1]։
Աստվածատուր քահանայի և Պարումի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։ |
Սկզբնական տեղադրություն | Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։ |
Ներկա տեղադրություն | Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Աստվածատուր քահանային և Պարումին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն Մարութն է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1650 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը ունի քանդակներ։ Քիվի կենտրոնում գահակալաց Հիսուսն է, որոնց շրջապատում են 4 ավետարանիչների կենդանական քանդակներ։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց |
Holy Mother of God church in Ayrk village Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԽաչքարը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի արևմտյան մասում։
Քանդակներ
խմբագրելԽաչքարի քիվի կենտրոնում գահակալած Հիսուսի քանդակն է։
Նրա շուրջ քանդակված են 4 ավետարանիչներն,
- Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարի քիվին և շրջանակներին առկա է 5 տող վիմական արձանագրություն[2]
- Ա[ՍՏՈՒԾՈ]Վ ՄԱՐՈՒԹՍ ԿԱ[Ն]ԿՆԵՑԻ
- ԶԽԱՉՍ ԵՂԲԱՐՆ ԻՄ Ա[ՍՏՈՒԱ]ԱՏՈԻՐ Ք
- ԱՀԱ[ՆԱ]ՅԻՆ, ՈՐ Ի ՁԵՌՍ ԱՆԱԻՐ
- ԻՆԱՅ ՓՈԽԵՑԱՒ ԱՌ ՔՍ։ ՀՕՐՆ ՊԱՐՈԻՄՒՆ.
- ԹՎ :ՌՂԹ: (1650):
Համաձայան արձանագրության՝ խաչքարը նվիրված է Աստվածատուր քահանային և Պարումին։ Կերտվել է 1650 թվականին՝ Մարութի պատվերով։