Բոգդան Սալթանով
Բոգդան Սալթանով (ի ծնե՝ Աստվածատուր Սալթանյան, մոտ 1630[1], Նոր Ջուղա - 1703[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն[1]), հայ նկարիչ։
Բոգդան Սալթանով | |
---|---|
Ի ծնե | Աստվածատուր Սալթանյան |
Ծնվել է | մոտ 1630[1] |
Ծննդավայր | Նոր Ջուղա |
Վախճանվել է | 1703[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ժանր | Սրբանկարչութիւն |
Թեմաներ | Սրբապատկեր |
Պաշտոն | պալատական նկարիչ |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674 թվականին ընդունել է ուղափառություն և նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685 թվականին նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի կառուցումը, ձևավորել այն Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682)։ Մահացել է 1703 թվականին Մոսկվայում։
Անուն Խմբագրել
Բոգդան Սալթանովի իսկական անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր[2], ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով, հայերեն օգտագործվել է Աստվածատուր Սալթանյան։
Չհրապարակված տվյալներ Խմբագրել
Նարիշկինյան պալատի նկարիչ, հայազգի ռուսական իշխան Իվան (Բոգդան) Սալթանովը եղել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի երկրորդ կնոջ՝ թագուհի Նատալիա Կիրիլովնայի սիրեկանը, որոնց իրական զավակն էլ հանդիսանում է՝ Ռուսիայի Մեծ ցար տիտղոսը կրող՝ Պետրոս առաջինը։
Ստեղծագործություններ Խմբագրել
Պատկերասրահ Խմբագրել
-
Բոգդան Սալթանով «Ալեքսեյ Միխայլովիչը»
-
Բոգդան Սալթանով «Սրբապատկեր»
Գրականություն Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 117)։ |