Աստվածատուր Գրիչ
Աստվածատուր Գրիչ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XIV դարի հայ գրիչ։ «Որդի Հովհաննեսի և Տիկին Մայրի»։ Աշակերտել է Պողոս և Աստվածատուր վարդապետներին։ Աշխատել է Մոկաց Սուրբ Գևորգ վանքի դպրոցում։ Նրանից պահպանված երկու Ավետարաններից մեկը գտնվում է Բրիտանական թանգարանում (ձեռ. № 2680)։ Մյուսը պահվել է Ագուլիսի Սուրբ Թովմա վանքում։ Ձեռագրի տեղն այժմ անհայտ է։
Աստվածատուր Գրիչ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրիչ |
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 592)։ |