Աստոր
Աստոր (Անդրանիկ Շավարշի Արաբաջյան, նոյեմբերի 18, 1943, Շումեն, Բուլղարիա - մայիսի 15, 2022), կրկեսի բուլղարահայ արտիստ, աճպարար։
Աստոր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1943 |
Ծննդավայր | Շումեն, Բուլղարիա |
Մահացել է | մայիսի 15, 2022 (78 տարեկան) |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | ձեռնածու-աճպարար |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱնդրանիկ Արաբաջյանը ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 18-ին, Բուլղարիայի Շումեն քաղաքում։ Իլյուզիոնիզմի նրա առաջին բացահայտումը տատիկից էր։ 12 տարեկանում թաղային այգում կրկես է կազմակերպել, որտեղ ցույց է տվել իր սովորածը։ Ինքնուս իլյուզիոնիստը 18 տարեկանից սկսեց զբաղվել այս մասնագիտությամբ։ Նրա առաջին պաշտոնական աշխատանքը եղել է շրջիկ թատերախմբում, որտեղ նա նվագել է կոնտրաբաս։
Սոֆիայում Աստորը հասցրեց ծանոթանալ Սենկոյի և Ֆակիրա Միտինի հետ։ Եղել է Astor Magic Theatre-ի սեփականատերը, որտեղ գտնվում է նաև Սենկոյի տունը։ Կատարել է ավելի քան 16000 շոու ամբողջ աշխարհում։
Ստեղծագործություն
խմբագրելԱստորը եվրոպացի միակ աճպարարն է, ով արժանացել է մոգերի միջազգային ընկերության «Ոսկե Օսկար» մրցանակի (1981)։ Նա բացել և տնօրինում է «Աստորի մոգական թատրոն»-ը, որտեղ բազմիցս հյուրախաղերով հանդես է եկել բուլղարացի հանրաճանաչ աճպարար Միստր Սենկոն՝ Եվստատի Խրիստով Կարայոնչևը (բուլղար․՝ Евстати Христов Карайончев): Ինքը՝ Աստորը, նույնպես բազմաթիվ հյուրախաղային ելույթներ է ունեցել՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրների կրկեսներում։ Նրա ելույթների քանակն անցնել է 1600-ից։
2008 թվականին Աստորն արժանացել է Բուլղարիայի արտիստների միության «Իկար» մրցանակի՝ «Էստրադային արվեստ» անվանակարգում, իր կատարած «Ալի Բաբա» աճպարարական համարի ինքնատիպության և գրավչության համար։
Անձնական կյանք
խմբագրելՆախկին կնոջ՝ Պեպայի հետ ամուսնությունից ունի դուստր՝ Արուսը, ով երկար տարիներ իր երեխաներ Մելիդորսի ու Անդրեայի հետ բնակվում է ԱՄՆ-ում։
Գրականություն
խմբագրել- Апостолов, Апостол (1989). Фокуси и фокусници. София: изд. Техника.