Աստղիկ Քամալյան
հայ երգչուհի
Աստղիկ Արշակի Քամալյան (փետրվարի 26, 1926, Երևան - հունվարի 20, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978):
Աստղիկ Քամալյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 26, 1926 Երևան |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 20, 1991 (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Աստղիկ Քամալյանը ծնվել է 1926 թվականին` Երևանում։ 1944-1979 թվականներին եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատար, 1963-1968 թվականներին, միաժամանակ` Երևանի պիոներների պալատի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար[1]։
Կատարմանը բնորոշ են նուրբ քնարականությունը, հուզական անմիջականությունը, ժողովրդական երգի յուրովի մեկնաբանումը։ Երկացանկում ընդգրկված են եղել հայ ժողովրդական և արդի կոմպոզիտորների երգերից[1]։
Մահացել է 1991 թվականին Երևանում։
ԵրկացանկԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հերոս տղին
- ↑ Չկա մեկը
- ↑ Հարսի գանգատը
- ↑ Որքան ցանկացա
- ↑ Եկ, ինձնից մի փախչիր