Ասպնջեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր լեռնային վայրում։

Գյուղ
Ասպնջեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄոտկանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունասպնջերցի
Ժամային գոտիUTC+3

Թուրքերի կողմից Ասպնջերն առաջին անգամ հարձակման է ենթարկվել 1895 թվականին, իսկ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն հիմնահատակ ավերվել է և ամայացել։

1880-1913 թվականներին ուներ 50-80 տուն հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունը, երկրագործությունը և մեղվաբուծությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև որսորդությամբ։

Ասպնջերն ուներ հայկական եկեղեցի և վարժարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 341

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 573