Ասյա Օդաբաշյան

հայ պատմաբան, ազգագրագետ

Ասյա Անուշավանի Օդաբաշյան (ապրիլի 1, 1924(1924-04-01), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 12, 1998(1998-02-12), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, ազգագրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1995):

Ասյա Օդաբաշյան
Ծնվել էապրիլի 1, 1924(1924-04-01)
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 12, 1998(1998-02-12) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1946)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1995)
Մասնագիտությունպատմաբան, ազգագրագետ և ազգագրագետ
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Ասյա Օդաբաշյանը ծնվել է 1924 թվականին Ղարաքիլիսայում։ 1946 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1959-1998 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, եղել է ազգագրության բաժնի ավագ, ապա` առաջատար գիտաշխատող։

Աշխատությունները վերաբերում են հայոց հոգևոր մշակույթին, մասնավորապես` ժողովրդական տոներին ու դրանց առնչվող հավատալիքներին սովորույթներին ու ավանդույթներին[1]։

Երկեր խմբագրել

  • Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում /Ա. Ա. Օդաբաշյան։ ՀՍԱՀ ԳԱԱ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան։ ՀՍԱՀ ԳԱԱ «Գիտություն», 1978[2]
  • Տիեզերական ծառը հին հայոց դիցաբանական համակարգում[3]
  • Օդաբաշյան, Ասյա Անուշավանի (1995) Հայոց ժողովրդական հավատալիքները /կազմը և ծիսակարգը/[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. «Հայ ազգագրություն և բանահյուսություն, Հ. 9». serials.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Օդաբաշյան, Ասյա (1987) Տիեզերական ծառը հին հայոց դիցաբանական համակարգում. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 10 . pp. 61-71. ISSN 0320-8117(չաշխատող հղում)
  4. «Items where Author is "Օդաբաշյան, Ասյա Անուշավանի" - Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց = Open Access Repository of the Armenian Electronic Theses and Dissertations (Armenian ETD-OA) = Репозиторий диссертаций Армении открытого доступа». etd.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.