Առվափորիչ
Առվափորիչ, առու փորող և/կամ մաքրող մեքենա։


Օգտագործում խմբագրել
Օգտագործվում է
- գյուղատնտեսության մեջ՝ հողերի ոռոգման, ճահիճների չորացման,
- շինարարությունում՝ խողովակաշարերի, մալուխների տեղադրման, խրամառուների և ժապավենային հիմքերի բացման համար։
Տեսակներ խմբագրել
Առվափորիչները լինում են
- ինքնագնաց
- կցովի։
Ինքնագնաց առվափորիչ խմբագրել
Ինքնագնաց Առվափորիչի աշխատանքային օրգանը անվերջ շղթային կամ անիվին ամրացված շերեփներն են (15—250 լ տարողության, 12—70 հատ)։ Աշխատանքի ժամանակ շերեփները շղթայի կամ անիվի պտտումով ւցվում են հողով, վերևի դիրքում դատարկվում փոխակրիչի վրա, որը հողը մի կողմ է նետում։
Կցովի առվափորիչ խմբագրել
Կցովի առվափորիչը երկկողմանի գութանաթևերով ե երկանիվ առաջքով մի մեծ գութան է, որն աշխատում է մեկ կամ երկու տրակտորի քարշումով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 551)։ |