Առնանդամի իսլանդական թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առնանդամի իսլանդական թանգարան (իսլ.՝ Hið íslenzka reðasafn), բացարձակապես կաթնասունների առնանդամներին նվիրված յուրահատուկ թանգարան Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Թանգարանը հավաքում է Իսլանդիայում և այլ երկրներում տարածված բոլոր տեսակների կաթնասունների պահածոացված առնանդամները, ինչպես նաև թեմատիկայի հետ կապված արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ։ Թանգարանը ունի ավելի քան 200 ցուցադրանմուշ։ 2011 թվականի հուլիսից ցուցադրվում է նաև մարդու առնանդամը։
Առնանդամի իսլանդական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Իսլանդիա |
Տեղագրություն | Ռեյկյավիկ |
Վայր | Ռեյկյավիկ |
Հասցե | Laugavegur 116 |
Հիմնադրվել է | 1997 |
Այցելուներ | 11 000 մարդ |
Հավաքածուի չափս | 400[1] |
Կայք | phallus.is(իսլանդ.)(դան.)(գերմ.)(անգլ.)(ֆր.)(իտալ.)(իսպ.) |
Թանգարանի խոշորագույն ցուցադրանմուշն է կապույտ կետի առնանդամը՝ 170 սմ երկարությամբ և 70 կգ քաշով։ Ամբողջությամբ այդ օրգանը կունենար 12 մետր երկարությունը և կքաշեր շուրջ 900-1500 կգ։ Հավաքածուի ամենափոքր ցուցադրանմուշը՝ 2 մմ երկարությամբ համստերների առնանդամի ոսկորները տեսնելու համար հարկավոր է օգտագործել խոշորացնող ապակի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Richard J. En Islande, la plus grande collection mondiale de pénis (ֆր.) — 2022.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնանդամի իսլանդական թանգարան» հոդվածին։ |