Առլի ասպարեզը

Վինսենթ վան Գոգի նկար

Առլի ասպարեզը (ֆր.՝ Les Arènes d'Arles), Վինսենթ վան Գոգի նկարներից մեկը, որը նկարել է 1888 թվականին Ֆրանսիայի Առլ քաղաքում։ Վան Գոգի այս նկարը բնությունից վերցված չէ, այլ հիշողության արդյունքում են արված։

Առլի ասպարեզը
ֆր.՝ Les Arènes d'Arles
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն73
լայնություն92
ստեղծման վայրԱռլ[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էՊետական Էրմիտաժ[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Կտավը Վան Գոգի թանգարանի կայքում
Ծանոթագրություններ
 The arena in Arles by Vincent van Gogh Վիքիպահեստում

Նկարը խմբագրել

Նկարում պատկերված է ասպարեզ Առլ քաղաքում, որտեղ այդ ժամանակ անցկացվում էր ցլամարտ[3]։ Նկարի կենտրոնական մասը զբաղեցնում են հանդիսատեսները։ Նրանցից յուրաքանչյուրը տարված է իր գործով, իսկ ինքնին ցլամարտը գտնվում է վերևի աջ անկյունում՝ հետին պլանում և ընդհանրապես ուշադրություն չի գրավում։ Նկարը նկարել է դեռ այն ժամանակ, երբ Պոլ Գոգենի հետ ապրում էին Դեղին տանը։ Գոգենը խրախուսում էր Վան Գոգին, որպեսզի ստուդիայում աշխատի այս եղանակով։

Հանդիսատեսի շարքերում կարելի է տեսնել Վան Գոգի ծանոթներին։ Օրինակ՝ Առլ քաղաքի փոստատարին և նրա ընտանիքին. Վան Գոգը հաճախ էր նկարում նրանց. փոստատարին նվիրված ունի ինը նկար (վեցը՝ գեղապատկեր իսկ երեքը՝ գրաֆիկական նկարներ)[4]։

Թվում է, թե Ռոլին ընտանիքի անդամները արտապատկերված են այս նկարում, և Առեզիի կոստյումով կինը Մադամ Գինուի դեմքն ունի[5][6]։

Կա վարկած, որ այս կտավը նկարելուց շաբաթներ անց՝ 1888 թվականի ամանորին, Վան Գոգը կտրել է իր ականջը։ Այս տխրահռչակ պատահարի մասին շատ տեսություններից մեկն ասում է, որ ցլամարտը մեծ ազդեցություն է թողել Վան Գոգի վրա՝ մասնավորապես պարտված ցլի ականջը կտրելու ավանդույթը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.vggallery.com/painting/p_0548.htm
  2. https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28772/
  3. Էրմիտաժի թվայնացված հավաքածուն(չաշխատող հղում)
  4. ««Огонёк» ամսագրի արխիվ։ Փոստատարների նվիրված նկարների հոդված». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  5. for example, Arnold, Wilfred N. Vincent van Gogh: Chemicals, Crises, and Creativity, Birkhãuser, Boston, 1992. ISBN 0-8176-3616-1. page 253
  6. Gayford, Martin. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles, Fig Tree, Penguin, 2006, ISBN 0-670-91497-5. page 152
  7. Վարկածներ՝ կապված Վան Գոգի ականջի կտրման պատմության հետ