Առլեն Ֆրենսիս

ամերիկահայ դերասանուհի

Առլեն Ֆրենսիս (Առլեն Սարգսի Գազանճյան, անգլ.՝ Arlene Francis, հոկտեմբերի 20, 1907(1907-10-20)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4][5] - մայիսի 31, 2001(2001-05-31)[6][7][1][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ։ 1973 թվականին արժանացել է «Տարվա կին» տիտղոսին։

Առլեն Ֆրենսիս
անգլ.՝ Arlene Francis
Ծնվել էհոկտեմբերի 20, 1907(1907-10-20)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4][5]
Մահացել էմայիսի 31, 2001(2001-05-31)[6][7][1][…] (93 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանRoosevelt Memorial Park
ԿրթությունՖինչ քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և Խաղային շոուի հաղորդավար
ԸնտրանիWhat's My Name??
Ամուսին(ներ)Մարտին Գաբել
Երեխա(ներ)Փիթեր Գաբել
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բոստոնում։ Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում։ Արվեստի աշխարհ է մուտք գործել 1937 թվականին։ Աշխատել է ռադիոյում՝ ստեղծելով 11 անուն հաղորդումներ, թատրոնում (գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի», «Դանտոնի մահը», «Առյուծը ձմռանը», «Չին-Չին» և այլ ներկայացումներում), 1950 թվականից՝ հեռուստատեսությունում. ստեղծել է տասից ավել հաղորդումներ («Տունը», «Առլին Ֆրենսիս շոու», «Ինչ է իմ ասելիքը» և այլն), խմբագրել ԷնԲիՍի ընկերության «Հոմ» հեռուստահանդեսը։

Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Բոլորն իմ որդիներն են», «Ցնցեք նրանց բոլորին» և այլ ֆիլմերում։

Գրել է 3 գիրք («Այդ որոշակի անորոշությունը», «Հմայքի կախարդանքը»), որոնք մեծ հաջողություն են ունեցել։

Նրա անունն ընդգրկվել է «Ամերիկայի հռչակավոր կանայք» ժողովածուում (1975) և «Ով ով է ամերիկուհիների աշխարհում» տեղեկատու գրքում։ Կապված է եղել հայկական շրջանակներին։ Մահացել է Սան Ֆրանցիսկոյում[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://ibdb.com/person.php?id=41109
  5. 5,0 5,1 5,2 http://www.tv.com/shows/whats-my-line/episode-498-96879/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.pugetsoundradio.com/cgi-bin/forum/Blah.pl?m-1382244491/
  7. 7,0 7,1 7,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=20&OTDYear=1914
  8. Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են (կենսագրական բառարան), Երևան, «Ապոլոն», 1993, էջ 321։
  9. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 694։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առլեն Ֆրենսիս» հոդվածին։