Առինձ
Առինձ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Ներքին Քղիի շրջանում, Մելիքան և Քղի գյուղաքաղաքների միջև, Քղի գետի հովտում։
Գյուղ | ||
---|---|---|
Առինձ | ||
Վարչական տարածք | Օսմանյան Կայսրություն | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Առինծ, Առինչ, Առինջ, Առիչ, Առուզ, Արինջ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առինձեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն խմբագրել
Գյուղը մեծապես ավերվել է XIX դարում տեղի ունեցած երկրաշարժից, բայց վերականգնվել է։ Ավերվել ու ամայացել է Մեծ եղեռնի ժամանակ։ Կոտորածներից փրկվել է ընդամենը 33 մարդ, որոնցից 30 հոգի գաղթել են ԱՄՆ, իսկ 3-ը՝ Արևելյան Հայաստան։
Բնակչություն խմբագրել
XIX դարի սկզբին ուներ մոտ 200 տուն՝ ավելի քան 1200 հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 70 տուն՝ 600 բնակչով։
Տնտեսություն խմբագրել
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Առինձն հայտնի էր ընկույզով, տանձով ու սնկով։ Ճանապարհներով կապված էր Մելիքան և Քղի գյուղաքաղաքների հետ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Առինձն ուներ եկեղեցի։ Գյուղից վերև, Քղի գետի բարձրադիր ափին գտնվում էր Ս. Ամենափրկիչ վանքը, որը վերականգնվել էր երկրաշարժից հետո։
Կրթություն խմբագրել
Գյուղում գործում էր վարժարան[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 326
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 544)։ |