Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքան (այլ կիրառումներ)

Մելիքան, գյուղաքաղաք (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, Քղիի գետի ափին, Քյոշմար լեռան ստորոտում։

Գյուղաքաղաք
Մելիքան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներՄելիխան, Մելիկան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ 450 հայ բնակիչներից 409-ը զոհվեց, մեծ մասը՝ Կամախի կիրճում։

Բնակչություն խմբագրել

XIX դարի սկզբին ուներ ավելի քան 300 տուն։ 1872-1873 թվականներին ուներ 26 տուն հայ և 8 տուն քուրդ, 1909 թվականին՝ 40 տուն՝ 280 հայ, իսկ 1914 թվականին՝ 67 տուն՝ 450 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մելիքանն ուներ Ս. Գևորգ (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։ Եկեղեցին կողոպտվել և ավերվել է 1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 762

Աղբյուրներ խմբագրել