«Առաքյալը» (անգլ.՝ The Apostle) 1997 թվականին նկարահանված դրամա, որի գլխավոր դերում հանդես է եկել Ռոբերտ Դյուվալը։ Վերջինս նաև ֆիլմի ռեժիսորն է և սցենարիստը։

Առաքյալը
անգլ.՝ The Apostle
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2]
Թվական1997 և հոկտեմբերի 8, 1998[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Դյուվալ[1][4]
Սցենարի հեղինակՌոբերտ Դյուվալ
ԴերակատարներՖեռա Ֆոսեթ[5], Միրանդա Ռիչարդսոն[4][5], Բիլի Ջո Շեյվեր[5], Բիլի Բոբ Թորնթոն[5], Ջուն Կարտեր Քեշ[5], Տոդ Ալեն[5], Ուոլթոն Գոգինս[5], Ռոբերտ Դյուվալ[4][2][5] և Ջեյմս Գեմոն[5]
ԵրաժշտությունԴևիդ Մենսֆիլդ
ՄոնտաժՍտիվեն Մաք[6]
Պատմվածքի վայրՏեխաս
Տևողություն129 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Տեխասի խարիզմատիկ եկեղեցու քարոզիչ Յուլիսս Դյուի կյանքում ծանր ժամանակներ են։ Նրա սիրելի կինը՝ Ջեսսը, դավաճանում է իրեն երիտասարդ քահանայի հետ և պատրաստվում է ամուսնալուծվել։ Այդ լուրից ցնցված՝ Դյուին որոշում է վրեժխնդիր լինել կնոջ սիրեկանից։ Հարաբերությունների բուռն պարզումից հետո հակառակորդն ընկնում է կոմայի մեջ, և ծեր քահանան այլընտրանք չունենալով՝ փախչում է հայրենի քաղաքից։ Նա կանգ է առնում Լուիզիանայում և աշխատանքի անցնում մեքենաների վերանորոգման խանութում, ապա միանում է աֆրոամերիկյան քրիստոնեական համայնքին։ Այս մարդկանց մեջ հասկացողություն և աջակցություն գտնելով՝ Դյուին փորձում է իր կյանքը սկսել զրոյից։

Դերակատար Դեր
Ռոբերտ Դյուվալ Յուլիսս Դյուի Յուլիսս Դյուի
Ֆեռա Ֆոսեթ Ջեսսի Դյուի Ջեսսի Դյուի
Բիլի Բոբ Տորնտոն խառնակիչ խառնակիչ
Բիլլի Ջո Շեյվեր Ջո Ջո
Ջուն Քարտեր Քեշ տիկին Դյուի/մայր տիկին Դյուի/մայր
Միրանդա Ռիչարդսոն Տյուզի Տյուզի
Ուոլթոն Գոգինս Սեմ Սեմ
Թոդ Ալեն Հորեյս Հորեյս
Ջոն Բիզլի քահանա Չարլզ Բլեքվել քահանա Չարլզ Բլեքվել
Ջեյմս Գեմոն Եղբայր Էդուարդ Եղբայր Էդուարդ

Մրցանակներ և անվանակոչություններ խմբագրել

  • 1998 թվականին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»՝ լավագույն դերասան անվանակարգում (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1998 թվականին ֆիլմը ստացել է «Արբանյակ» մրցանակաբաշխության մրցանակ՝ դրամայի լավագույն դերասանի համար (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1998 թվականին ստացել է «Անկախ ոգի» մրցանակաբաշխության երեք մրցանակ՝ լավագույն ֆիլմ (Ռոբերտ Դյուվալ), լավագույն ռեժիսոր (Ռոբերտ Դյուվալ) և լավագույն դերասան (Ռոբերտ Դյուվալ) անվանակարգերում, ինչպես նաև երեք անվանակարգերում` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ֆեռա Ֆոսեթ և Միրանդա Ռիչարդսոն), լավագույն սցենարիստ (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1998 թվականին առաջադրվել է ԱՄՆ կինոդերասանների Գիլդ մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1997 թվականին ստացել է հատուկ մրցանակ ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից։

Կարծիք խմբագրել

Ռոջեր Էբերթը «Առաքյալ» ֆիլմին տվել է «չորս աստղ» և այն ուսանելի անվանել[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել