Առաքել Աբրահամի Մովսիսյան, (հանրության շրջանում հայտնի է նաև «Շմայս» մականունով[1][2]) (օգոստոսի 20, 1966(1966-08-20), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[3], Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին անդամ։

Առաքել Մովսիսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1966(1966-08-20) (54 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատանքՀՀ ԱԺ պատգամավոր
ԱշխատավայրՀՀ ԱԺ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

ԿրթությունԽմբագրել

1993-1997 թվականներին Առաքել Մովսիսյանը սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով մարմնակրթություն մասնագիտություն[3]։

Արցախյան պատերազմԽմբագրել

Համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կայքի՝ 1991-1994 թվականների Առաքել Մովսիսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին[3]։ Ըստ նրա՝ հենց պատերազմի տարիներին է ստացել «Շմայս» մականունը, քանի որ պատերազմին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունից «Շմայսեր» ինքնաձիգ է բերել[4]։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Առաքել Մովսիսյանը 2004-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 27 ընտրատարածքից։ Ընդգրկվել էր ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում[5]։ 2007-2012 թվականներին համամասնական ընտրակարգով կրկին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով։ 19.06.2007-31.05.2012 թվականներին հանդիսացել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[5]։ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով[3][5]։ 2017 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, սակայն չի ընտրվել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո դուրս է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության ու քաղաքականությունից։

Լրագրողների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ վերաբերմունքըԽմբագրել

Առաքել Մովսիսյանը աչքի է ընկել լրագրողների ու իրեն ընդդիմադիր գործիչ հանդիսացողների հասցեին հայհոյանքներ[6][7] ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով[8][9]։ Իր պատգամավորության տարիներին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հաճախ է սեռական և այլ բնույթի հայհոյանքներ[10] ու վիրավորանքներ[11] հնչեցրել ընդդիմադիր պատգամավորների ու լրագրողների հասցեին։ Այդպիսի դեպքերից է 2014 թվականին «Գազային համաձայնագրերի քվեարկությունը», որի ժամանակ նա Ազգային ժողովի դահլիճում գտնվող մի շարք լրագրողների հասցեին հնչեցրել է հետևյալ արտահայտությունը՝ «սրանց հանեք սիկտիր արեք ստեղից»[7]։

ԸնտանիքԽմբագրել

Առաքել Մովսիսյանն ամուսնացած է, ունի չորս երեխա[3]։

ԾանոթագրություններԽմբագրել