Առաքելոց եկեղեցի (Մյունստեր)
Առաքելական եկեղեցի (գերմ.՝ Apostelkirche), ավետարանական եկեղեցի Մյունստերի պատմական կենտրոնում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա[1]։ Եկեղեցին ընկած է An der Apostelkirche և Neubrückenstraße փողոցների խաչմերուկում՝ հին քաղաքի հյուսիսային մասում։
Առաքելոց եկեղեցի գերմ.՝ Apostelkirche | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Մյունստեր |
Հասցե | Neubrückenstraße 5, 48143 Münster |
Դավանանք | Գերմանիայի ավետարանչական եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետության հուշարձան |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 13-րդ դար |
Apostelkirche (Münster) Վիքիպահեստում | |
apostelkirchengemeinde-muenster.de |
Առաքելական եկեղեցին կառուցվել է XIII դարի երկրորդ կեսին Ֆրանցիսկյան եկեղեցուն կից[2]։ Այն նվիրված է Սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացու հիշատակին։ Սկզբնական շրջանում եկեղեցին գոթական դահլիճում երկնավ կառուցվածք ուներ, որը խորանի մասում նեղացված էր։
Հաջորդ դարերի ընթացքում եկեղեցին անընդհատ վերակառուցվել է։ XVI և XVII դարերի ընթացքում եկեղեցում ավելացվել է նաև երրորդ նավը հյուսիսային մասում։ Այսպիսով եկեղեցին դարձավ եռանավ։
Մեդիատիզացիայի գալուստով, որը ղեկավարվում էր նապոլեոնյան նախարար Թալեյրանը, 1803 թվին Մյունստերյան եպիսկոպոսությունը ենթարկվեց բռնագրավման, ամբողջ գույքն անցավ պետությանը, ֆրանսիական մենաստանը փակվեց, իսկ Առաքելական եկեղեցին պղծվեց։
В 1822 թվին եկեղեցին վերականգնվեց ճարտարապետ Կարլ Ֆրիդրիկ Շինկելի կողմից։ Եկեղեցի կրկին վերաբացվեց որպես Պրուսիայի բանակի մաս կազմող եկեղեցի։ Իսկ 1840 թվականին եկեղեցին փոխանցվեց քաղաքային ավետարանական խորհրդին։
Մինչ 1922 թվականը եկեղեցին անվանում էին պարզապես Մյունստերի ավետարանական եկեղեցի, բայց քաղաքում ևս մեկ ավետարանական եկեղեցի բացելուց հետո այն վերանվանեցին ուղղակի Առաքելական։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային ավիացիայի կողմից եկեղեցին ռմբակոծվել է և խիստ տուժել[3]։ Եկեղեցու վերականգնումը տևել է մինչև 1960 թվականը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Aktuelles». Evangelische Apostel-Kirchengemeinde Münster (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Stadt Münster: Münster Marketing - Innenstadtkirchen - Apostelkirche». www.stadt-muenster.de (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Nachrichten, Westfälische. «Erinnerung an zerstörte Apostelkirche». Westfälische Nachrichten (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
Արտաքին հղում
խմբագրել- Եկեղեցու պաշտոնական կայքը (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքելոց եկեղեցի (Մյունստեր)» հոդվածին։ |