Սուրեն Առաքելով
Սուրեն Յուրիի Առաքելով (ռուս.՝ Суре́н Ю́рьевич Араке́лов, հոկտեմբերի 16, 1947, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Առաքելովի տեսության հիմնադիրը։
Սուրեն Առաքելով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1947 (76 տարեկան) Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան |
Գործունեության ոլորտ | Հանրահաշվական երկրաչափություն |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Իգոր Շաֆարևիչ |
Կենսագրություն
խմբագրել1965 թվականից Առաքելովը հաճախել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժին, որն ավարտել է 1971 թվականին։
1974 թվականին Առաքելովը Մոսկվայի Ստեկլովի ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածու կոչում՝ Իգոր Շաֆարևիչի ղեկավարությամբ։ Մինչև 1979 թվականի Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող։ Ալեքսանդր Սոլժենիցինի ազատազրկման դեմ ցույց անելու համար ձերբակալվել է տեղափոխվել է հոգեբուժարան[1]։ Ինչից հետո դադարել է գիտությամբ զբաղվել։ 2014 թվականի դրությամբ ապրում է Մոսկվայում՝ կնոջ և երեխաների հետ։
Առաքելովի տեսություն
խմբագրելԱռաքելովի տեսությունը կամ Առաքելովի երկրաչափությունը Դիոֆանտի երկրաչափության մոտեցում է։ Այն կոչվել է Սուրեն Առաքելովի պատվին։ Տեսությունը կառվում է բարձր տարածություններում Դիոֆանտի հավասարումները ուսումնասիրելու համար։ Փոլ Վոյտաը օգտագործել է Առաքելովի տեսությունը Մորդելի ենթադրությունը ապացուցելու համար։ Իսկ Գերդ Ֆալթինգսը այն օգտագործել է Մորդելի ենթադրության Լանգի ընդհանրացումը ապացուցելու համար։
Հրատարակություններ
խմբագրել- S. J. Arakelov (1971). «Families of algebraic curves with fixed degeneracies». Mathematics of the USSR-Izvestiya. 5 (6): 1277–1302. doi:10.1070/IM1971v005n06ABEH001235.
- S. J. Arakelov (1974). «Intersection theory of divisors on an arithmetic surface». Mathematics of the USSR-Izvestiya. 8 (6): 1167–1180. doi:10.1070/IM1974v008n06ABEH002141.
- Arakelov, S. J. (1975). «Theory of intersections on an arithmetic surface». Proc. Internat. Congr. Mathematicians. Vancouver: Amer. Math. Soc. 1: 405–408.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «What happened to Suren Arakelov?». Mathoverflow.
Արտաքին հղումներ
խմբագրել- Serge Lang (1988). Introduction to Arakelov Theory. Springer. ISBN 0387967931.