Ռևիկ Առաքելյան
(Վերահղված է Առաքելյան Ռևիկից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռևիկ Ռադիկի Առաքելյան (20 հունվարի, 1967, Կուսապատ, Մարտակերտի շրջան - 24 օգոստոսի, 1992, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ռևիկ Առաքելյան | |
---|---|
հունվարի 20, 1967 - օգոստոսի 24, 1992 (25 տարեկան) | |
Ծննդավայր | Կուսապատ |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Կուսապատ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՌևիկ Առաքելյանը ծնվել է 1967 թ. հունվարի 20-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի տնտեսությունում՝ որպես ավտովարորդ։ Գյուղի ջոկատի կազմում մասնակցել է պաշտպանական մարտերին։ Ծանր վիրավորվել է 1992 թ. օգոստոսի 19-ին, մահացել նույն ամսի 24-ին Երևանի զինվորական հոսպիտալում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռևիկ Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)