Ռուզաննա Առաքելյան
Ռուզաննա Հակոբի Առաքելյան (փետրվարի 15, 1959[1]), բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։
Ռուզաննա Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1959[1] (65 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանասեր և մանկավարժ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելՌուզաննա Առաքելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 15-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1982-1991 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի թղթակից, այնուհետև եղել է բաժնի վարիչ, 1991-1994 թվականներին` «Երկիր» օրաթերթի բաժնի վարիչ։ 1998 թվականից աշխատել է ՀՀ հանրային ռադիոյում։ 2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ), ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ[2]։
2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[3]։
Պարգևներ
խմբագրել- «Մխիթար Գոշ» մեդալ (2011)
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2016)
- ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (2016)
Գրքեր
խմբագրելԵրկու գրքի՝ «Ծուխ» և «Հավատամք», և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Անդամակցություն
խմբագրել- ՀՅԴ կուսակցության անդամ, 1989
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1989
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=907&lang=eng
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.