Միշա Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միշա Առաքելյան (8 հունվարի, 1955, Զարդարաշեն, Մարտունու շրջան - 16 ապրիլի, 1993, Ղաջար, Մարտունու շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Միշա Առաքելյան | |
---|---|
հունվարի 8, 1955 - ապրիլի 16, 1993 (38 տարեկան) | |
Ծննդավայր | Զարդարաշեն, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Ղաջար, Մարտունու շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄիշա Առաքելյանը ծնվել է 1955 թ. հունվարի 8-ին Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղում։ Ութամյա կրթություն ստանալուց հետո հարևան Թաղավարդ գյուղում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Զինվորական ծառայությունն անցել է Լվով քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի մեքենահավաքակայանում որպես ավտովարորդ, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան։ Կամավորագրվել է Մարտունու գնդում, մասնակցել շրջանի գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 16-ին Մարտունու շրջանի Ղաջար գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Միշա Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.