«Առաջին սպանություն», ամերիկյան գերբնական երիտասարդական դրամա հեռուստասերիալ, որն ստեղծել է Վիկտորյա Շվաբը, պրեմիերան կայացել է 2022 թվականի հունիսի 10-ին նեթֆլիքս հարթակում[1]։ Հեռուստասերիալն ստեղծվել է Շվաբի համանուն փոքրիկ պատմության հիման վրա[2][3]։

Առաջին սպանություն
Ժանրդեռահասական դրամա, սարսափ հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, միստիկա, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
ՍտեղծողV. E. Schwab?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Sarah Catherine Hook?, Imani Lewis?, Էլիզաբեթ Միթչել, Gracie Dzienny?, Ուիլ Սվենսոն, Jason R. Moore?, Walnette Marie Santiago? և Joseph D. Reitman?
ՍցենարիստV. E. Schwab? և Felicia D. Henderson?
Նկարահանման վայրՍավաննա
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ8
Էկրաններին էհունիսի 10, 2022-ից օգոստոսի 5, 2022
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հեռուստասերիալում ներկայացված է երիտասարդ վամպիր Ջուլիետը, որը պետք է կատարի իր առաջին սպանությունը վամպիրների հզոր ընտանիքում իր տեղը զբաղեցնելու համար, նա իր հայացքներն այդ առումով նետում է քաղաքում նորեկ Կալիոբեի վրա։ Բայց ի զարմանս Ջուլիետի՝ Կալիոպեն վամպիրների որսորդ է, որը սերում է հայտնի որսորդների ընտանիքից։ Երկուսն էլ կարծում են, որ մյուսին սպանելը հեշտ կլինի, բայց դժբախտաբար՝ սիրահարվելը նույնպես։

Դերասանական կազմ և կերպարներ խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

  • Սառա Քեթրին Հուք՝ Ջուլիետ Ֆեյրմոնթ
  • Իմանի Լյուիս՝ Կալիոպե «Կել» Բյորնս
  • Էլիզաբեթ Միտչել՝ Մարգոթ
  • Աուբին Վայս՝ Տալիա
  • Գրեյսի Դզիեննի՝ Էլինոր
  • Դոմինիկ Գուդման՝ Ապոլլո
  • Ֆիլիպ Մալինգս կրտսեր՝ Թեո
  • Ջեյսոն Ռ. Մուր՝ Ջեք

Պարբերական դերեր խմբագրել

  • Ուիլլ Սվենսոն՝ Սեբաստիան
  • Ջոնաս Դիլան Ալլեն՝ Բեն Ուիլերr
  • MK xyz՝ Թեսսա
  • Ջոզեֆ Դ. Ռեյթման՝ Քլեյթոն Քուք
  • Դիլան ՄաքՆամարա՝ Օլիվեր

Ռոբերտո Մենդեսը Նոա Հարինգթոնի հետ համատեղ անցնում է լսումներ։

Էպիզոդներ խմբագրել

Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը
1"Առաջին համբույր"Ջեթ ՈւիլքինսոնՎիկտորյա ՇվաբՀունիսի 10, 2022 (2022-06-10)
2"Առաջին արյուն"Ջեթ ՈւիլքինսոնՎիկտորյա Շվաբ և Մարկ ՀուդիսՀունիսի 10, 2022 (2022-06-10)
3"Առաջին կռիվ"Էրիք լա ՍալլեԲրայս Ահարթ և Սթեֆանի ՄաքՖարլեյնՀունիսի 10, 2022 (2022-06-10)
4"Առաջին հանդիպում"Էիրք լա ՍալլեՋոյ Բլեյք և Իտալոմ ՕհիխուարեՀունիսի 10, 2022 (2022-06-10)
5"Առաջին սեր"Ամանդա ԹափինգՄիգել ՆոլաՀունիսի 10, 2022 (2022-06-10)
6"Առաջին բաժանում"Ամանդա ԹափինգՄարկ ՀուդիսՀունիսի 10, 2022 (2022-06-10)
7"Առաջին ցտեսություն"Ջոն ՔրեթչմերՋոյ ԲլեյքՀունիսի 10, 2022 (2022-06-10)
8"Առաջին դավաճանություն"Սալիմ ԱկիլՖելիսիա Դ. ՀենդերսոնՀունիսի 10, 2022 (2022-06-10)

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2020 թվականի հոկտեմբերի 15-ին Netflix-ը կատարել է հեռուստասերիալի պատվերը, որը բաղկացած է ութ մեկ ժամանոց էպիզոդներից[2]։ Հեռուստասերիալն ստեղծել է Վիկտորյա Շվաբը, որը նաև հանդիսանում է գործադիր պրոդյուսեր Ֆելիսիա Դ. Հենդերսոնի, Էմմա Ռոբերթսի և Կարա Փրեյսի հետ։ Ստեղծվել է համանուն գրքի հիման վրա։ Շվաբը և Հենդերսոնը միասին նաև գրել են հեռուստասերիալի էպիզոդները սցենարը[3]։ Հանդիսանում է Roberts and Preiss's Belletrist Productions ընկերության առաջին պրոդյուսերավորված հեռուստասերիալը[4][5]։ 2021 թվականի ապրիլի 21-ին հայտարարվել է, որ Ջեթ Ուիլքինսոնը հանդիսանալու է առաջին երկու էպիզոդները ռեժիսորը[6]։ Հեռուստասերիալը թողարկվել է 2022 թվականի հունիսի 10-ին[1]։

Քասթինգ խմբագրել

2021 թվականի մարտի 10-ին Սառա Քեթրին Հուքը և Իմանի Լյուիսը դարձել են գլխավոր դերասաններ[7]։ 2021 թվականի մայիսի 27-ին Էլիզաբեթ Միտչելը, Օբին Ուայսը, Ջեյսոն Ռ. Մուրը, Գրեյսի Դզիեննին, Ուիլ Սվենսոնը, Ֆիլիպ Մալինգս կրտսերը, Դոմինիկ գուդմանը, Դիլան ՄաքՆամարան, MK xyz-ը, Ջոնաս Դիլան Ալլենը և Ռոբերտո Մենդեսը միացել են հիմնական կազմին[8]։

Նկարահանում խմբագրել

Արտադրությունը սկսվել է ուշ 2021 թվականին Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում[7]։

Ընդունում խմբագրել

Rotten Tomatoes ագրեգատոր կայքը 50% թարմություն է տվել հեռուստասերիալին, որն ստեղծվել է 12 քննադատների կարծիքի հիման վրա և ստացել է 10-ից 6.5 միավոր վարկանիշ։ Metacritic կայքը հիմնվելով արձագանքների վրա, տվվել է 100-ից 49 միավոր հեռուստասերիալին և այն ստեղծվել է 6 քննադատների կարծիքի հիման վրա՝ տալով նրան «խառը կամ միջին կարծիքները»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hatchett, Keisha (2022 թ․ մայիսի 5). «First Kill Lands Release Date at Netflix — Get First Look at YA Vampire Series». TVLine. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  2. 2,0 2,1 Petski, Denise (2020 թ․ հոկտեմբերի 15). «Emma Roberts To Produce YA Vampire Series 'First Kill' At Netflix». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Otterson, Joe (2020 թ․ հոկտեմբերի 15). «Emma Roberts to Produce Series Adaptation of YA Vampire Short Story 'First Kill' at Netflix». Variety. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Porter, Rick (2020 թ․ հոկտեմբերի 15). «Emma Roberts to Produce YA Vampire Drama for Netflix». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Coke, Hope (2022 թ․ հունվարի 28). «From Wild Child to Scream Queens: The rise and rise of Emma Roberts». Tatler. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  6. Petski, Denise (2021 թ․ ապրիլի 21). «Jet Wilkinson To Direct First Two Episodes Of Netflix's YA Vampire Series 'First Kill'». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  7. 7,0 7,1 Andreeva, Nellie (2021 թ․ մարտի 10). «Sarah Catherine Hook & Imani Lewis To Headline Netflix's YA Vampire Series 'First Kill'». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  8. Petski, Denise (2021 թ․ մայիսի 27). «'First Kill': Netflix's YA Vampire Drama Series Sets Full Cast». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել