«Առաջին ուսուցիչը» (ռուս.՝ «Первый учитель»), ռեժիսոր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու դեբյուտային լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է Չինգիզ Այթմատովի համանուն գրքի հիման վրա[1]։

Առաջին ուսուցիչը
ռուս.՝ Первый учитель
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԱռաջին ուսուցիչը
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Կոնչալովսկի
Սցենարի հեղինակԱնդրեյ Կոնչալովսկի և Չինգիզ Այթմատով
ԴերակատարներԲոլոտ Բոյշենալիև և Նատալյա Արինբասարովա
ՕպերատորԳեորգի Ռերբերգ
ԵրաժշտությունՎյաչեսլավ Օվչիննիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն102 րոպե

Սյուժե

խմբագրել

Գործողություններ ծավալվում են խորհրդային իշխանության առաջին տարիներին Ղրղզստանում։

Ոչ այնքան վաղուց ավարտվել է քաղաքացիական պատերազմը։ Կոմերիտական ուղեգրով հեռավոր աուլ է գալիս ուսուցիչ Դույշենը, որը նախկին կարմիրբանակային է։ Նրա ջերմությունն ու մոլեռանդությունը, որով նա փորձում է ժողովրդի մեջ առաջընթաց արձանագրել, բախվում են Արևելքում կյանքի դարավոր ավանդույթներին։

Դերերում

խմբագրել
  • Նատալյա Արինբասարովա[2]Ալթինայ[3]
  • Բոլոտ Բեյշենալիև – ուսուցիչ Դյույշեն[4]
  • Ռոզա Տաբալդիևա – աղջիկ ձիու վրա
  • Սովետբեկ Ջումադիլով – Կաիմբայ
  • Նասրեդին Դուբաշև
  • Կլարա Յուսուպժանովա – Բուրմա
  • Կասիմ Աբենուլա Ժակիբաև
  • Դարկուլ ԿույուկովաԱլթինայի մորաքույրը[5]
  • Բակեն Կիդիկեևա – Չեռնուխա
  • Իդրիս Նոգայբաև – բայ Նարմագամբետ[6]

Նկարահանման խումբ

խմբագրել
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկի
  • Սցենարիստներ՝ Չինգիզ Այթմատով, Ֆրիդրիխ Գորենշտեյն, Բորիս Դոբրոդեև, Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկի
  • Օպերատոր՝ Գեորգի Ռերբերգ
  • Կոմպոզիտոր՝ Վյաչեսլավ Օվչիննիկով
  • Բեմադրող նկարիչ՝ Միխայիլ Ռոմադին
  • Հնչյունային օպերատոր՝ Եվգենի Կաշկևիչ, Սոֆիա Կացենելենբոգեն
  • Մոնտաժող՝ Եվա Լադիժենսկայա
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Բորիս Տրավկին

Մրցանակներ

խմբագրել
  • Վենետիկի կինոփառատոնի արծաթե մեդալ և Վոլպիի գավաթ կանանց լավագույն դերի համար (1966) - Նատալյա Արինբասարովա
  • Հռոմի «Կապիտոլիումի Յուպիտեր» 2-րդ միջազգային կինոդիտման մրցանակ (1966)
  • Կիևի համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1966)
  • Ժյուրիի հատուկ մրցանակ Երի միջազգային կինոփառատոնում (1967)

Փաստեր

խմբագրել
  • «Առաջին ուսուցիչը» Անդրեյ Կոնչալովսկու առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նրա դիպլոմային աշխատանքն է ՎԳԻԿ-ում։
  • Անդրեյ Կոնչալովսկին իր «Վսեմացնող խաբեություն» գրքում հիշատակում է գրող և կինոդրամատուրգ Ֆրիդրիխ Գորենշտեյնին՝ որպես «Առաջին ուսուցիչը» ֆիլմի սցենարի համահեղինակ։
  • Կինոօպերատոր Գեորգի Ռերբերգի դեբյուտային աշխատանքն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The First Teacher». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. Аринбасарова Наталья Утевлевна. teatrkinoaktera.ru
  3. «Natalya Arinbasarova». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Films: Bolot Beyshenaliyev». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Darkul Kuyukova». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Idris Nogajbayev». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել