«Առաջին այցելուն» (ռուս.՝ «Первый посетитель»), 1965 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, Լեոնիդ Կվինիխիձեի առաջին ռեժիսորական աշխատանքը, որը նա նկարահանել է Դանիիլ Գրանինի սցենարով։

Առաջին այցելուն
ռուս.՝ Первый посетитель
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Կվինիխիդձե
Սցենարի հեղինակԴանիիլ Գրանին
ՕպերատորՄոիսեյ Մագիդ և Լև Սոկոլսկի
ԵրաժշտությունՎասիլի Սոլովյով-Սեդոյ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն74 րոպե
IMDbID 0059584

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում Պետրոգրադում 1917 թվականի նոյեմբերի 6-7-ը։ Գյուղացի Վասիլի Շուբինը գալիս է մայրաքաղաք՝ արդարություն փնտրելու՝ բողոքելով տեղական իշխանությունների դեմ. նրանից անօրինական կերպով վերցրել են իր ձին, որով ինքը ապրուստի միջոցներ էր վաստակում։ Ժամանակավոր կառավարության համար նրա չնչին գործն ուշադրության չի արժանանում, և նա գնում է Սմոլնի՝ բոլշևիկների մոտ, որտեղ դառնում է ոչ միայն արագ ծավալվող իրադարձությունների ականատես, այլև դրանց մասնակից՝ Լենինի առաջին գյուղացի խնդրանքատարը։

Գյուղացի Վասիլի Շուբինի արկածները տեղի են ունենում Պետրոգրադում 1917 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ։ Անմիջականության աստիճանի միամիտ ռուս տղամարդը հիշեցնում է խիզախ զինվոր Շվեյկին՝ պատճառ դառնալով հեղափոխական մրջնաբույնում տարատեսակ զավեշտալի իրավիճակների ի հայտ գալու։

Դերերում խմբագրել

  • Յուրի Դուբրովին – Վասիլի Շուբին, գյուղացի
  • Ռուֆինա Նիֆոնտովա – Ալեքսանդրա Կոլոնտայ
  • Ինոկենտի ՍմոկտունովսկիԼենին
  • Իգոր Յասուլովիչ – Գրիգորի Լյուբիմով
  • Իգոր Գորբաչով – Վելիխով
  • Բորիս Չիրկով – քեռի Ֆեդյա
  • Ալիսա ՖրեյնդլիխՏանյա
  • Ալեքսանդր Պոպով – Լավրով
  • Վալերի Բիչենկով – Եգորով
  • Պավել Պանկով – դռնապան
  • Գերման Մուրավյով – կոմիսար
  • Վլադիմիր Թաթոսովկոմիսար
  • Սերգեյ Ֆիլիպով – գործավար
  • Անատոլի Շվեդերսկի – միակնանի պաշտոնյա
  • Բորիս Լեսկին – պաշտոնյա
  • Վյաչեսլավ Կրունչակ – պաշտոնյա
  • Կիրիլ Գուն – պաշտոնյա
  • Ֆեոդոր Նիկիտին – գանձապահ
  • Օլեգ Բելով – Կնյազև
  • Պանտելեյմոն Կրիմով – կառապան
  • Ալեքսանդր Մոմբելի – կառապան
  • Նիկոլայ Կուզմին – կառապան
  • Անատոլի Պուստոխին – Միլյուտին
  • Սերգեյ Սվիստունով – Ամոսով
  • Գենադի Նիլով – Բուբնով
  • Գենադի Վորոպաև – Դիբենկո
  • Վլադիմիր Վասիլև – Սկրիպկին
  • Լեոնտինա Դհոմինա – Կրուգլովա
  • Գերման Խովանով – Բոնչ-Բրուևիչ
  • Իգոր Կլասս – Ձերժինսկի
  • Նիկոլայ Վակուրով – Պոդվոյսկի
  • Յուրի Սոլովյով – հաշմանդամ զինվոր
  • Զինաիդա Դորոգովա – մայրիկ
  • Մարինա Կուզնեցովա – կին
  • Անատոլի Ազո – նավաստի-բոլշևիկ
  • Ալբերտ Պեչնիկով – նավաստի
  • Վիտալի Շչեննիկով – կողոպտիչ
  • Եվգենի Ֆիլատով – գինեպան
  • Ֆաինա Ռանևսկայա -ծեր տիկին

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմի սցենարի համար հիմք է ծառայել Ա. Մ. Կոլոնտայի հուշագրություն[2]։ Նշվել է, որ սցենարում «խիստ վավերագրականությունը համադրվում է պոետական մտահղացման հետ»[3]։ Այդ սցենարից հատվածներ տպագրվել են սկսած 1962 թվականից[4], իսկ ամբողջությամբ այն հրատարակվել է 1964 թվականին «Զվեզդա» հանդեսում[5], իսկ 1967 թվականին Դանիիլ Գրանինն այն վերամշակել է «Գրություն Լենինից» (ռուս.՝ «Записка от Ленина») պատմվածքում[6]։

Ֆիլմը նկարահանվել է որպես «թեթև կատակերգություն. ոչ խորը, էքսցենտրիկ»[7], նշվում էր, որ «իրավիճակի բուն պարադոքսալությունը՝ կատարված հեղաշրջման հզորությունը և գործի չնչին լինելը, որով Լենինի մոտ եկավ առաջին այցելուն, ծնում է կատակերգական տարր»[8], ընդ որում՝ ռեժիսորը ֆիլմը լուծում է ոչ շաբլոն ձևով՝ դուրս գալով սխեմատիզմից «ֆիլմի ոճաբանության մեջ, պատմա-հեղափոխական թեմայի ռոմանտիկ մեկնաբանության մեջ, այլաբանության և սիմվոլիզմի մեջ, որոնք ծնվում են հեղափոխության կենցաղից»[9]։

Ֆաինա Ռանևսկայան այս ֆիլմում կատարել է իր նախավերջին դերը կինոյում։ Հրավիրվելով մասնակցել ֆիլմի նկարահանումներին՝ նա ինքն իր համար դեր է գրել՝ չորս փոքր դրվագ, որտեղ «հումորը, երգիծանքը հայտնվում են ողբերգության կողքին»[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ПЕРВЫЙ ПОСЕТИТЕЛЬ. Ленфильм, 1965». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. Живое слово / А. А. Тарасенко. — М.: Изд-во полит. лит-ры, 1966. — 246 с. — стр. 117
  3. Ларина Л. — Первый посетитель // Советский экран. 1965. № 19. С.1-2.
  4. газета «Правда», 1962, 5 декабря; «Литературная газета», 1963, 2 ноября; «Московский комсомолец», 1964, 6 ноября и т. д.
  5. Гранин Д. — Первый посетитель. Киносценарий // Звезда, 1964, № 4. — стр. 7—40; тоже в сборнике «Жизнь, не подвластная времени» (М.-Л., 1965, с. 105—167).
  6. Проблема героического характера в современном русском рассказе / Тамара Петровна Заморий. — Наукова Думка, 1976. — 270 с. — стр. 67
  7. Актерская кинолениниана / Нина Туманова. — М.: Искусство, 1987. — 365 с. — стр. 210
  8. Иванова Г. В Смольный, к Ильичу // Советский экран. 1965. № 8. — стр. 2
  9. Мессер Р. — Дорога открытий и путь штампа // Искусство кино. 1966. № 9. С.46.
  10. Разговоры с Раневской / Глеб Анатольевич Скороходов. — М.: Издательство АСТ, 1999. — : 472 с. — стр. 102

Գրականություն խմբագրել

  • Первый посетитель // Советский экран, 1964, № 21. — Стр. 3.
  • Иванова Г. — В Смольный, к Ильичу // Советский экран, 1965, № 8. — Стр. 2.
  • Рашевский Н. — Первый посетитель (Об одноим. худож. фильме) // Заря, 7 ноября 1966.
  • Любарский А. — Первый посетитель (о сценарии). // Путь к коммунизму (Актюбинск), 10 мая 1965.
  • Бондарева Е. В. — В поисках новых черт (Об исполнении И. Смоктуновским роли Ленина в фильмах «На одной планете» и «Первый посетитель») // Советская Белоруссия, 20 ноября 1966.
  • Первый посетитель // Фильмы о Ленине / М. Г. Стамбольця. — М.։ Искусство, 1971. — 151 с. - стр. 76.
  • Гранин Д. — Первый посетитель. Киносценарий // Звезда, 1964, № 4. — Стр. 7—40.