Վլադիմիր Թաթոսով
Վլադիմիր Միխայիլի Թաթոսով (ռուս.՝ Влади́мир Миха́йлович Тато́сов, մայիսի 10, 1926, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 24, 2021, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի հայազգի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)[1]։
Վլադիմիր Թաթոսով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1926 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2021 (95 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Թաթոսովը ծնվել է 1926 թվականի մայիսի 10-ին Մոսկվայում, հայկական ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Բաքվում[2]։ 1941 թվականին ընդունվել է Սվերդլովսկ քաղաքի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը, որտեղ սովորել է մոտ երկու տարի։ Մասնակցել է կուրսանտների սիրողական ներկայացումներին։ Հատուկ դպրոցի կոմիսարը, տեսնելով նրան բեմում, խորհուրդ է տվել ընդունվել թատերական ուսումնարան։ Նա ընդունվել է Սվերդլովսկի թատերական ուսումնարանի երկրորդ կուրս[3]։
1946 թվականին ավարտել է Սվերդլովսկի դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան։ 1947 թվականին ընդունվել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի թատերախումբ, որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոն։ 1963 թվականին դարձել է Ակադեմիական դրամատիկական մեծ թատրոնի դերասան։ 1971 թվականին տեղափոխվել է «Լենֆիլմ» կինոստուդիա։ 1993 թվականին կրկին դարձել է Սանկտ Պետերբուրգի Ն. Պ. Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնի դերասան[4]։
Կինոյում նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Հուլիսի վեցը», «Ինժեներ Գարինի կործանումը», «Ծղոտե գլխարկ», «Շեռլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները», «Գոբսեկ», «Ազգային անվտանգության գործակալ», «Բանդիտական Պետերբուրգ» և շատ ուրիշներ։
Հնչյունավորել է բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում՝ «Ինչպես դառնալ աստղ»[5], «Հանգար 18», «Առանց խուճապի, մայոր Կարդոշ», «Վաբանկ-2, կամ Պատասխան հարված»։
2005 թվականին լույս է տեսել նրա «Իսկ ես ուզում եմ թռչել» ինքնակենսագրական գիրքը[6][7]։
2014 թվականին նկարահանվել է Ալեքսանդր Երյոմինի «Վլադիմիր Թաթոսով։ Թռիչք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլմը[8]։
Վլադիմիր Թաթոսովն ապրել է կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի բնակարանում[9]։
Վերջին տարիներին պայքարել է քաղցկեղի դեմ։ 2021 թվականի դեկտեմբերին նա հոսպիտալացվել է[10]։ Մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին 96 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում[11]։ Թաղվել է դեկտեմբերի 29-ին Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը (Կիևյան արահետ)[12]։
Անձնական կյանք
խմբագրելՎլադիմիր Թաթոսովն ապրել է կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի բնակարանում[9]։
Կնոջ անունը Լիդիա էր, որի հետ Վլադիմիր Թաթոսովն ամուսնացել է երկու անգամ[13]։
Կյանքի վերջին տարիներին Թաթոսովն ապրել է Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում շան՝ Տոտոշկայի հետ[13]։
Կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1975 թվականի դեկտեմբերի 30)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991 թվականի մարտի 18)[1]
Ստեղծագործական կյանք
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրել- 1965՝ «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը», Նոդար Դումբաձե, ռեժ.՝ Ռուբեն Աղամիրզյան - Զուրիկո
Ֆիլմ-ներկայացումներ
խմբագրել- 1986-1987՝ Ֆիլոֆեյ կատվի պատմությունները - Ֆիլոֆեյ կատու
Ֆիլմագրություն
խմբագրել- 1954՝ Մեծ ընտանիք - ֆոտոթղթակից
- 1958՝ Հոկտեմբերի օրերին - էսէռ Գոց, ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահի տեղակալ
- 1958՝ Կոչուբեյ - Եզրային
- 1960՝ Կանոներսկիի տղաներ - լուսանկարիչ
- 1961՝ Տասներկու ուղեկիցներ - Ժորա
- 1963՝ Երկնագույն ճրագ-1963 - մասնակցել է «Քաղաքը քնում է» մասում Անատոլի Մինթսի հետ
- 1963՝ Ճանապարհ դեպի կրկես - Խաչյան, ռեժիսորի օգնական
- 1965՝ «Ավրորայի» համազարկը - Յակով Սվերդլով
- 1965՝ Առաջին այցելուն - հանձնակատար
- 1965՝ Երջանկության խոստումը
- 1965՝ Հռոմեական պատմություններ - խարդախ
- 1966՝ Այսօր՝ նոր ատրակցիոն - ձիեր վարժեցնող
- 1966՝ Մսյո Ժակը և ուրիշները - մսյո Ժակ
- 1967՝ Տատյանայի օր - Յակով Սվերդլով
- 1968՝ Ներխուժում - Իմերցակի, թղթախաղային խարդախ
- 1968՝ Սնանկություն - Էվանս, Ֆորդի հիմնադրամի ներկայացուցիչ
- 1968՝ Հուլիսի վեցը - Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Յակով Սվերդլով
- 1968՝ Վալենտին Կատաևի հումորեսկներ - ծովի բնակիչներ
- 1968՝ Երջանիկ գտածոների ժամանակը - Խարլամպի Դիոգենովիչ, մաթեմատիկայի ուսուցիչ
- 1969՝ Վազիր-Մուխթարի մահը - Կոմս Նեսելրոդե, արտաքին գործերի նախարար
- 1970՝ Առաքելություն Քաբուլում - Աֆղանստանի դեսպանության քարտուղար (տիտրերում նշված չէ)
- 1970՝ Ողջույն, Մարիա - Իգնասիո Մուրիես
- 1970՝ Գնացք դեպի վաղը - Յակով Սվերդլով
- 1970՝ Հավերժության սուրհանդակներ - Յակով Միխայլովիչ Սվերդլով
- 1970՝ Կոցյուբինսկիների ընտանիք - Յակով Միխայլովիչ Սվերդլով
- 1970՝ Ռուսաստանի սիրտը - Յակով Միխայլովիչ Սվերդլով / Օսիպ Մինոր, Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ, էսէռ
- 1971՝ Սև պաքսիմատ (ԽՍՀՄ - ԳԴՀ)՝ Յակով Սվերդլով
- 1972՝ Մարտ հաղթանակից հետո - Գիբերտի, գեներալ Սմայլի օգնական
- 1972՝ Գրոսմայստեր - միաժամանակյա խաղաշարի կազմակերպիչ
- 1973՝ Կամոյի վերջին սխրանքը - Չեկայի աշխատակից, դիմավորում էր Սոֆյային կայարանում (տիտրերում նշված չէ)
- 1973՝ Հարսանիք (ԽՍՀՄ - Հարավսլավիա)
- 1973՝ Ինժեներ Գարինի կործանումը - Ստանիսլավ Տիկլինսկի
- 1973՝ Կոտրված պայտ - մաքսանենգ «ադմիրալ»
- 1974՝ Ծանրոց Սվետլանայի համար - Սերգեյ Միխայլովիչ Կուլագին
- 1974՝ Քսենյան` Ֆեոդորի սիրելի կինը - Կոնդրատև
- 1974՝ Ծղոտե գլխարկը՝ Ֆելիքս, Ֆադինարի ծառան
- 1975՝ Վստահություն - Յակով Միխայլովիչ Սվերդլով
- 1975՝ Սեր առաջին հայացքից - հարևան Աշոտ
- 1976՝ Կախարդական շրջան - Սամարին, կրկեսի տնօրեն
- 1978՝ Բերկուտի վերջին տարին - Ժարկով, շրջանային ոստիկանապետ
- 1978՝ Ուշ հանդիպում - Վասիլի Միխայլովիչ, Բասալաևի գործընկեր
- 1979՝ Ընդհատված սերենադ - Տագիև
- 1979՝ Շահութաբեր պայմանագիր - Իլյա Նիկոլաևիչ Տերենտև, մատակարար
- 1980՝ Կարլ Մարքս։ Երիտասարդ տարիներ - Էդուարդ Բերնշտեյն
- 1980՝ «Ահաբեկչություն» գործողության փլուզում - Սիդնեյ Ռեյլի
- 1980՝ Առեղծվածային ծերունին - մատուցող Շեստյորկին
- 1982՝ Նավի ժամացույցի առեղծվածը - Սեմյոն «Կոզյոլ»
- 1983՝ Ես քեզ երբեք չեմ մոռանա - Հակոբյան Սուրեն Գեորգիևիչ, ռազմական վիրաբույժ, Երևանի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր
- 1984՝ Առանց ընտանիքի - անպիտան վաճառող
- 1984՝ Ճանապարհ դեպի երկինք (կարճամետրաժ) - Խոսրով
- 1984՝ Միայնակ գործարարի շահումը - Կայետանո
- 1986՝ Յագուար - գնդապետ, ռազմական ուսումնարանի պետ
- 1986՝ Շեռլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները. քսաներորդ դարը սկսվում է - բարոն ֆոն Հըռլինգ
- 1987՝ Ձեր հատուկ թղթակիցը - Բադյա Սամոիլե
- 1987՝ Գոբսեկ - Գոբսեկ
- 1988՝ Քառասուներորդ օրը - Յակով Դավիդովիչ, զոհվածի ընկերը (տիտրերում՝ Թոթոսով)
- 1988՝ Բիլիարդի մեկ թիմի պատմություն - Դոն Չեզարե, բարի սեփականատեր
- 1989՝ Վառ անհատականություն - գանձապահ-հաշվապահ
- 1990՝ Կալանատուն - Կացուբա պապ, ծեր դերձակ
- 1991՝ Լորդ Արթուրի հանցագործությունը - Չիչեսթերի դեկան
- 1991՝ Ում համար է լացում բանտը... - Պուդով
- 1991՝ Եվ գրողը մեզ տանի - գյուտարար
- 1993՝ Գաղտնի էշելոն՝ տարեց վրացի
- 1993՝ «Ֆելիքս» դետեկտիվ բյուրո
- 1994՝ Ծովահենների կայսրություն - ֆրանսիացի կապիտան Ժերար
- 1996` Սպի։ Մահափորձ Պինոչետի dem - Դոն Խոակին
- 1997` Ռիչարդի, Միլորդի և Հրեղեն թռչունի պատմությունը - «Աղդամի» գնորդ
- 1997՝ Թիլի մասին լեգենդը
- 1998՝ Ազգային անվտանգության գործակալ-1 - Ասլանով, ցեղապետ («Ժառանգը» սերիայում)
- 2000՝ Հուշեր Շեռլոկ Հոլմսի մասին - բարոն ֆոն Հյոռլինգ
- 2001՝ Բանդիտական Պետերբուրգ-3 - Մոիսեյ Լազարևիչ Գուտման, հաշվապահ և գործարար
- 2002՝ Վատ սովորություն - Վալերիան Մակարովիչ, տոմսեր ճարող առաքիչ
- 2003՝ Մահացու ուժ-5 (Անոմալ գոտի, ֆիլմ 3) - Տարելկա պապիկ
- 2003՝ Կոտրված լապտերների փողոցներ-5 (Օրվա հերոս, 8-րդ սերիա) - Իգոր Պետրովիչ
- 2004՝ Կոտրված լապտերների փողոցներ-6 (Դուպլետ, 5-րդ) - Պավել Բորիսով
- 2005՝ Պորուչիկ Ռժևսկու իրական պատմությունը - Մոդեստ Պորֆիրևիչ
- 2006՝ Երազ - Ջանգահիր
- 2006՝ Երջանկության թռչուն - ծերուկ
- 2018՝ Սոլո - Նեչաև
Հնչյունավորում
խմբագրել- 1971՝ Փարվանա լճի լեգենդը
- 1972՝ Սոլարիս - Դոկտոր Սնաուտ (դերասան՝ Յուրի Յարվետ)
- 1974՝ Ծղոտե գլխարկ - Քեռի Վեզինե (դերասան՝ Ալեքսանդր Բենիամինով)
- 1976՝ Երկնային ծիծեռնակներ - Վարիետե թատրոնի տնօրեն (դերասան՝ Իլյա Ռախլին)
- 1984՝ Վաբանկ-2 - «Դանիացի» (դերասան՝ Վիտոլդ Պիրկոշ)
- 1986՝ Ինչպես դառնալ աստղ - Վակա թութակ
- 1992՝ Ամեն ինչին հակառակ - Թիմուր Ժվանիա (դերասան՝ Նոդար Մգալոբլիշվիլի)
- 2004՝ Ազգային անվտանգության գործակալ (5-րդ սեզոն, 51-52-րդ սերիա) - Ժորա Թիֆլիսկի (դերասան՝ Վլադիմիր Նորենկո)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Указ Президиума Верховного Совета РСФСР от 18 марта 1991 года «О присвоении почётного звания „Народный артист РСФСР“ Татосову В. М.»
- ↑ Владимир Татосов живёт в квартире великого Глинки, 25.11.2004 «Комсомольская правда»
- ↑ Карина Бржезинская, Петербургский театральный журнал n°11 1996 (11.02.1996). «ВЛАДИМИР ТАТОСОВ: «НИКОГДА НЕ ПРЯЧЬТЕСЬ ЗА ШИРМУ!»». ptj.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Умер актер Владимир Татосов». ТАСС. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Владимир Татосов : Никогда не прячься за ширмой». Петербургский театральный журнал, Numéros 11 à 16. 1996. Վերցված է 1996-ին.
{{cite web}}
: Check|archiveurl=
value (օգնություն) - ↑ Екатерина Омецинская (20.04.2016). «Окрыленный талантом». n-teatral.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Владимир Татосов (2005). «А мне летать охота--». Русская коллекция. Վերցված է 2019-ին.
{{cite web}}
: Check|archiveurl=
value (օգնություն) - ↑ «Владимир Татосов. Полёт к вечности, 2014». Кинопоиск. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 9,0 9,1 «Владимир Татосов живет в квартире великого Глинки». spb.kp.ru (ռուսերեն). 2004 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
- ↑ ««Его заразили COVID»: умер народный артист России Владимир Татосов» (ռուսերեն). news.ru. 2021 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Умер сыгравший в «Шерлоке Холмсе» народный артист России Владимир Татосов» (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Персональный сайт - Татосов Владимир Михайлович». akterruss.ucoz.net. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 13,0 13,1 «Владимир Татосов». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.