Առաջին Վիշեգրադյան համագումար

Առաջին Վիշեգրադյան համագումար, եվրոպական միապետների համագումար է, որը կայացել է՝ 1335 թվականի հոկտեմբերի վերջին և նոյեմբերին հունգարական Վիշեգրադ քաղաքում։ Նրան մասնակցում էին Արևելյան Եվրոպայի երեք միապետներ՝ Չեխիայի թագավոր Յան I-ը, Հունգարիայի թագավոր Կառլ I Ռոբերտը (հանդիպման նախաձեռնողը) և Լեհաստանի թագավոր Կազիմիր III-ը։ Քննարկվում էր հակահաբսբուրգյան միություն ձևավորելու հարցը, ինչպես նաև, որ Յան I-ը հրաժարվեր լեհական թագի նկատմամբ հավակնություններից հօգուտ նրա, որ կճանաչվի չեխական ինքնուրույնությունը Սիլեզիայի նկատմամբ, և հավելյալ նա պետք է ստանար 20 հազար պրահյան գրոշ։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

1300 թվականին Չեխիայի թագավոր Յան I-ը թագադրվեց և դարձավ լեհական թագավոր, որը առաջացրեց անհանգստություն լեհական կառավարող դինաստիայի՝ Պիաստների մոտ, քանի որ այսուհետ լեհական գահի հավակնորդներ էին դառնում Յան I-ի ժառանգորդները։ Այս կոնֆլիկտը հաղթահարելու համար միապետները սկսեցին բանակցություններ վարել համաձայնագիր կնքելու համար, իսկ որպես միջնորդ հանդես եկավ հունգարական թագավոր Կառլ I Ռոբերտը։

Այն բանից հետո, երբ մշակվեց այսպես ասված Տրենչենյան կոնվենցիան, 1335 թվականի աշնանը Վիշեգրադում տեղի ունեցավ երեք միապետների հանդիպում, որում չեխական թագավոր Յան I-ը հրաժարվեց լեհական գահի նկատմամբ հավակնություններից և ամբողջ Լեհաստանից, փոխարենը ստացավ ֆինանսական փոխհատուցում 20 հազար գրոշի չափով և ճանաչվեց չեխական գերակայությունը Սիլեզիա դքսության նկատմամբ։ Գլխավոր ձեռքբերումը եղավ երեք կողմերի միջև պաշտպանողական միության կնքումը ընդդեմ Հաբսբուրգների և ձեռք բերվեց համաձայնություն ստեղծել նոր առևտրային ճանապարհներ, որոնք կշրջանցեին Վիեննան։

Հետևանքներ խմբագրել

  • Մինչև 1742 թվականը Սիլեզիան գտնվում էր չեխական թագի ենթակայության տակ, մինչև չանցավ Պրուսիայի թագավորությանը, իսկ Լեհաստանի կազմում տարածքների մեծ մասը վերադարձավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (Սիլեզիայի մի փոքր մասը պատկանում է Չեխիայի Հանրապետությանը)։
  • 1335 դեկտեմբերի 6-ին համաձայնագիրը կնքելուց հետո լեհական թագավոր Կազիմիր III-ի և Չեխիայի թագավոր Յան I-ի ժամանեցին Պրահա, որտեղ լեհական միապետը արժանացավ բազում մեծարանքների, համաձայն տարեգրությունների։
  • 1339 թվականին կայացավ Երկրորդ Վիշեգրադիան համագումարը, որում ընտրվեց Լեհաստանի նոր թագավոր։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • RÁCZ, György. Visegrád 1335 [online]. Bratislava: International Visegrad Fund, 2009, [cit. 2013-08-02]. On-line book. (անգլ.) (չեխ.) (սլովակ.) (հունգարերեն) (լեհ.) (լատ.)