Անփոփոխ գներ, (համադրելի կամ հաստատուն գներ), որևէ ժամանակաշրջանի կամ տարվա գներ, որ կիրառվում են արտադրանքի, ազգային եկամտի, ապրանքաշրջանառության, բնակչության եկամուտների, հիմնական ֆոնդերի և տնտեսական այլ կատեգորիաների ծավալի քանակական ցուցանիշների փոփոխաթյունը դրամական արտահայտությամբ որոշելու համար։ Անփոփոխ գներով հաշվարկումը ցույց է տալիս տնտեսական ցուցանիշների քանակական փոփոխությունը տևական ժամանակաշրջանում։ ԽՍՀՄ–ում պլանավորման և հաշվարկման առօրյայում գործածվել են տարբեր անփոփոխ գներ (1926–27-ի, 1952-ի հունվ. 1-ի, 1955-ի հուլիսի 1-ի, 1967-ի հուլիսի 1-ի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 464