Գուրգեն Ապրիկյան
(Վերահղված է Ապրիկյան Գուրգենից)
Գուրգեն Վարդևանի Ապրիկյան (1930, փետրվարի 4, Ղալաչա (այժմ՝ Բերդավան՝ ՀՀ Տավուշի մարզ)), կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978)։ ՀՀ-ում փորձարարական ծերաբանության հիմնադիր։
Գուրգեն Վարդևանի Ապրիկյան | |
---|---|
Ծնվել է | 1930 փետրվարի 4 |
Ծննդավայր | Ղալաչա (այժմ՝ Բերդավան՝ ՀՀ Տավուշի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | Կենսաքիմիկոս |
Սերգեյ Ապրիկյանի եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1961 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում։ 1974 թվականից՝ հասակային նյարդաքիմիական լաբորատորիայի վարիչ, 1979-1991 թվականներին՝ փոխտնօրեն։
Աշխատանքները վերաբերում են ծերացման ընթացքում ամինաթթուների փոխանակության, ամոնիակի առաջացման ու չեզոքացման, գլխուղեղում ընթացող նյութափոխանակության շարժընթացների, նյարդային հաղորդականության առանձնահատկությունների, կյանքի տևողության երկարացման հարցերին[1]։
Երկեր խմբագրել
- Ծերաբանություն։ Առողջության ամրապնդման և երկարակեցության գաղտնիքները, 2005։ տիտղթ. (Գ.Վ. Ապրիկյան)
- Закавказская конференция геронтологов и гериатров, 1980 : т.л. (Г.В. Априкян)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.