Ապստամբը տարեկանի արտում

«Ապստամբը տարեկանի արտում» (անգլ.՝ Rebel in the Rye)[3], ամերիկյան կենսագրական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Դենի Սթրոնգը Քենեթ Սլավենսկու՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի մասին պատմող «Գնալով տարեկանի միջով» վեպի հիման վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 24-ին Սանդեն կինոփառատոնում[4]։ Միացյալ Նահանգների կինոթատրոններում այն թողարկվել է սեպտեմբերի 8-ին։

Picto infobox cinema.png
Ապստամբը տարեկանի արտում
անգլ.՝ Rebel in the Rye
Ապստամբը տարեկանի արտում.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում
Թվական2017 և հոկտեմբերի 6, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Ստրոնգ
ՊրոդյուսերԲրյուս Կոհեն
Սցենարի հեղինակԴեննի Ստրոնգ
ԴերակատարներՆիկոլաս Հոլտ, Զոյի Դոյչ[1], Քևին Սփեյսի[1], Սառա Պոլսոն[1], Հոուփ Դևիս[1], Վիկտոր Գարբեր[1], Էրիկ Բոգոսյան[1], Brian d'Arcy James?[1], Բերնարդ Ուայթ[1], David Berman?[1], Anna Bullard-Werner?[1], Լյուսի Բոյնտոն[1], James Urbaniak?, Adam Busch?, Ուիլ Ռոջերս, Amy Rutberg?[1] և Bernie McInerney?[1]
ՕպերատորԿրամեր Մորգենթաու
ԵրաժշտությունԲեր Մաքկրիրի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն106 րոպե
Շահույթ$ 378 294[2]

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է հանրաճանաչ, բայց մենակյացի ապրելակերպ գերադասող գրող Ջերոմ Սելինջերի մասին, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հրատարակումից հետո[5]։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Նիկոլաս Հոլտ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր Ջերոմ Դեյվիդ Սելինջեր
Զոյի Դոյչ Զոյի Դոյչ Զոյի Դոյչ
Քևին Սփեյսի Ուիթ Բերնեթ Ուիթ Բերնեթ
Սառա Փոլսոն Դորոտի Օլդինգ Դորոտի Օլդինգ
Բրայան Դ’Արսի Ջեյմս Ժիրու Ժիրու
Քեյթ Ռոդման Ժիրուի քարտուղար Ժիրուի քարտուղար
Վիկտոր Գարբեր Սոլոմոն Սելինջեր Սոլոմոն Սելինջեր
Հոուփ Դևիս Միրիամ Սելինջեր Միրիամ Սելինջեր
Լյուսի Բոյնտոն Քլեր Դուգլաս Քլեր Դուգլաս
Ջեյմս Ուրբանյակ Գաս Լոբրանո Գաս Լոբրանո
Ադամ Բուշ Նայջել Բենչ Նայջել Բենչ
Ջեֆրեսոն Մեյս Ուիլյամ Մաքսվել Ուիլյամ Մաքսվել
Ալեքսանդր Գարմենդիա ԱՄՆ զինվոր ԱՄՆ զինվոր

ԱրտադրությունԽմբագրել

2014 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ սցենարիստ և դերասան Դեննի Սթրոնգը ռեժիսորական իր նորամուտը կատարում է «Սելինջերի պատերազմը» կենսագրական ֆիլմով, որը հիմնված է Քեննեթ Սլավենսկու «Գնալով տարեկանի միջով» վեպի վրա։ Վերջինս գրվել է 1940-ական թվականների սկզբներին երիտասարդ Սելինջերի կյանքի հիման վրա[6]։ Սթրոնգը գնել է գիրքն ու հարմարեցրել ֆիլմի սցենարին, որը ֆինանսավորել է Black Label Media ընկերությունը[6]։

2015 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլաս Հոլտն ընտրվել է Սելինջերի դերի համար, իսկ ֆիլմը վերանվանվել է «Ապստամբը տարեկանի արտում»[7]։ 2016 թվականի հունվարի 19-ին Քևին Սփեյսին միացել է ֆիլմին, որպեսզի խաղա Ուիթ Բերնետի՝ Կոլումբիայի համալսարանի դասախոսի, «Story» ամսագրի խմբագրի և Սելինջերի երիտասարդ ուսուցչի դերը[8]։ 2016 թվականի փետրվարի 12-ին Լորա Դերնը, Բրայան Դ’Արսի Ջեյմսը և Հոուփ Դևիսն ընտրվել են ֆիլմի անհայտ դերերի համար[9]։ 2016 թվականի մարտի 9-ին Զոյի Դոյչը միացել է ֆիլմին՝ կատարելով գրող Յուջին Օ'Նիլի դստեր՝ Ունա Օ'Նիլի դերը, որը հիանալի հարաբերություններ ուներ Սելինջերի հետ[10]։ Հաջորդ օրը ֆիլմին միացել է Վիկտոր Գարբերը, որպեսզի խաղա Սելինջերի հոր՝ Սոլա Սելինջերի դերը[11]։ 2016 թվականի ապրիլի 7-ին Լյուսի Բոյնտոնն անհայտ դերով միացել է ֆիլմին[12]։ Ապրիլի 26-ին Սառա Փոլսոնն ընտրվել է Դորոտի Օլդինգի՝ օրինապահ գործակալի դերի համար, որը երիտասարդ Սելինջերին սատարել է նրա ամբողջ կարիերայի ընթացքում[5]։ 2016 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Ջեյմս Ուրբանյակն ընտրվել է Գուսա Լոբրանոյի դերի համար[13]։

ՆկարահանումներԽմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի ապրիլի 26-ին Նյու Յորքում[5][14]։

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառն արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 29 % վարկանիշ՝ հիմնված 73 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 5,2 բալ է[15]։ Metacritic կայքում ֆիլմի գնահատականը 100 հնարավորից 46 է՝ հիմնված քննադատների 30 գրախոսականների վրա, ինչև համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Rebel in the Rye (2017)»։ The Numbers։ Վերցված է 2017-12-07 
  3. «ЗА ПРОПАСТЬЮ ВО РЖИ - Rebel in the Rye: кассовые сборы, о фильме» (ռուսերեն)։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2017-12-07 
  4. Patten Dominic (2016-12-05)։ «Sundance 2017: Robert Redford, New Rashida Jones Netflix Series, ‘Rebel In The Rye’ & More On Premiere, Docu, Midnight & Kids Slates»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  5. 5,0 5,1 5,2 McNary Dave (2016-04-26)։ «Sarah Paulson Joins J.D. Salinger Movie ‘Rebel in the Rye’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  6. 6,0 6,1 Pamela McClintock, Rebecca Ford (2014-04-29)։ «Danny Strong Making Directorial Debut With Biopic 'Salinger's War' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-03-13 
  7. Rebecca Ford (2015-08-31)։ «TIFF: Nicholas Hoult to Play J.D. Salinger in Danny Strong's 'Rebel in the Rye'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-03-13 
  8. Jr Mike Fleming (2016-01-19)։ «Kevin Spacey Joins Nicholas Hoult In Danny Strong’s J.D. Salinger Drama»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  9. Hipes Patrick (2016-02-12)։ «‘Rebel In The Rye’ Adds Laura Dern, Brian d’Arcy James & Hope Davis – Berlin»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  10. Hipes Patrick (2016-03-09)։ «Zoey Deutch Books Key Role In ‘Rebel In The Rye’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  11. Pedersen Erik (2016-03-10)։ «Victor Garber Joins ‘Rebel In The Rye’; Ann Dowd Cast In ‘Collateral Beauty’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  12. Hipes Patrick (2016-04-07)։ «‘Sing Street’s Lucy Boynton Joins ‘Rebel In The Rye’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  13. McNary Dave (2016-05-25)։ «James Urbaniak Joins Nicholas Hoult in ‘Rebel in the Rye’ (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  14. Max Evry (2016-04-26)։ «Sarah Paulson Joins J.D. Salinger Biopic Rebel in the Rye»։ ComingSoon.net (անգլերեն)։ Վերցված է 2017-12-07 
  15. «Rebel in the Rye» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-12-07 
  16. «Rebel in the Rye»։ Metacritic։ Վերցված է 2017-12-07 

Արտաքին հղումներԽմբագրել