Ապոլոդորոս Աթենացի (հուն․՝ Ἀπολλόδωρος ὁ Ἀθηναῖος, Apollodoros ho Athenaios, մոտ մ. թ. ա. 180, Հին Աթենք - ոչ վաղ քան մ. թ. ա. 120 և ոչ ուշ քան մ. թ. ա. 110, Հին Աթենք), Ասկլեպիադեսի որդին, հույն գիտնական, պատմաբան և քերականագետ։ Նա աշակերտել է Դիոգենես Բաբելացուն, Պանետիոս Ստոյիկին և քերական Արիստարքոս Սամոտրակացուն, որոնց մոտ, ըստ երևույ

Ապոլոդորոս Աթենացի
հին հունարեն՝ Ἀπολλόδωρος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 180
ԾննդավայրՀին Աթենք
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 120 և ոչ ուշ քան մ. թ. ա. 110
Մահվան վայրՀին Աթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
ԵրկերChronicle?
Մասնագիտությունպատմաբան, բանաստեղծ, գրող, ճարտարապետ, առասպելագիր, փիլիսոփա և բանասեր
 Apollodorus Վիքիպահեստում
Ապոլոդորոս Աթենացի
հին հունարեն՝ Ἀπολλόδωρος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 180
ԾննդավայրՀին Աթենք
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 120 և ոչ ուշ քան մ. թ. ա. 110
Մահվան վայրՀին Աթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
ԵրկերChronicle?
Մասնագիտությունպատմաբան, բանաստեղծ, գրող, ճարտարապետ, առասպելագիր, փիլիսոփա և բանասեր
 Apollodorus Վիքիպահեստում

թին, սովորել է իր ժամանակակից Դիոնիսիոս Թրաքսի հետ։ Նա հեռացել է (հնարավոր է՝փախել է) Ալեքսանդրիայից մոտ մ.թ.ա 146 թվականին, ամենայն հավանականությամբ Պերգամոն, և ի վերջո հաստատվել է Աթենքում։

Գրական ստեղծագործություններ խմբագրել

  • «Տարեգրություն» (Χρονικά, Chronika), հունական պատմություն հատվածներով՝ մ.թ.ա. 12-րդ դարի Տրոյայի անկումից մինչև մոտավորապես մ.թ.ա. 143-ը (չնայած հետագայում այն երկարաձգվել է մինչև մ.թ.ա. 109-ը), և հիմնված է Էրատոսթենես Կյուրենացու նախորդ աշխատությունների վրա։ Դրա տարեթվերը հաշվարկվում են Աթենքի արքոնների մասին հիշատակումներով։ Քանի որ արքոնների մեծ մասը պաշտոնավարել է ընդամենը մեկ տարի, գիտնականները կարողացել են որոշել այն տարիները, որոնց մասին ակնարկում էր Ապոլոդորոսը։ Բանաստեղծությունը գրված է զավեշտալի տրամաչափերով և նվիրված է մ.թ.ա. երկրորդ դարի Պերգամոնի թագավոր Աթտալոս II Ֆիլադելֆոսին։
  • «Աստվածների մասին» (Περὶ θεῶν, Peri theon, արձակ, 24 գրքում), կորած, բայց հայտնի է մեջբերումների միջոցով, որոնք ներառում են աստվածների անունների և էպիտետների ստուգաբանություններ[1]՝կտրված և մեջբերված հռոմեացի էպիկուրյան Ֆիլոդեմոսի կողմից. հետագա բեկորները հայտնվում են Օքսիրինքոսի պապիրուսներում։
  • Տասներկու գրքից բաղկացած էսսե Հոմերոսի նավերի ցուցակի մասին, որը նույնպես հիմնված է Էրատոսթենես Կյուրենացու և Դեմետրիոս Սկեպսիսի վրա, որը վերաբերում է Հոմերոսի աշխարհագրությանը և դրա էվոլյուցիային դարերի ընթացքում։ Ստրաբոնը մեծապես հիմնվել է դրա վրա՝ իր «Աշխարհագրական» աշխատության 8–10 գրքերի համար։
  • Մյուս հնարավոր աշխատությունները ներառում են վաղ ստուգաբանություն (հնարավոր է, որ ամենավաղը Ալեքսանդրիայի գրողի կողմից) և բանաստեղծներ Էպիխարմոս Կոսացու և Սոֆրոնի վերլուծությունները։
  • Ապոլոդորոսը ստեղծել է բազմաթիվ այլ քննադատական և քերականական գրություններ, որոնք չեն պահպանվել։
  • Նրա՝ որպես գիտնականի նշանավոր լինելը մի քանի նմանակումների, կեղծիքների և սխալ վերագրումների տեղիք է տվել։ Հունական դիցաբանության հանրագիտարանը, որը կոչվում է Bibliotheca, կամ «Գրադարան», ավանդաբար վերագրվել է նրան, բայց այն չի կարող լինել իրենը, քանի որ այն մեջբերում է Կաստոր Տարեգիրը, ով Ցիցերոնի ժամանակակիցն էր[2], իսկ Կսևդո-Ապոլոդորուսը այժմ համարվում է «Գրադարան»-ի հեղինակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dignified as "philological inquiries" by Fritz Graf, Greek Mythology: an introduction 1996:276.
  2. Perseus Encyclopedia

Արտաքին հղումներ խմբագրել

  • Hornblower, Simon (1996). «Apollodorus (6) of Athens». The Oxford Classical Dictionary. Oxford: Oxford University Press. էջ 124.
  • Smith, W. (1861). «Dictionary of Greek and Roman biography and mythology, ed. By W. Smith». Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Vol. 1. London: Walton & Maberly. էջ 234.
  • Bravo, Benedetto. La Chronique d'Apollodore et le Pseudo-Skymnos: érudition antiquaire et littérature géographique dans la seconde moitié du IIe siècle av. J.-C. (Leuven: Peeters, 2009) (Studia Hellenistica, 46).
  • Fleischer, Kilian. The Original Verses of Apollodorus' Chronica: edition, translation and commentary (Berlin/New York, De Gruyter 2020) (Sozomena 19).
  • Παπαθωμόπουλος, Μανόλης ed. Απολλόδωρου Βιβλιοθήκη / Apollodori Bibliotheca, post Richardum Wagnerum recognita. Εισαγωγή – Κείμενο – Πίνακες (Αθήνα: Εκδοσεις Αλήθεια, 2010) (Λόγος Ελληνικός, 4).

Արտաքին հղումներ խմբագրել