Ապիդիմա
Ապիդիմա (հուն․՝ Σπήλαιο Απήδημα, Spilaio Apidima), Հարավային Հունաստանի Մանի թերակղզու արևմտյան ափին գտնվող չորս ոչ մեծ քարանձավներից կազմված համալիր[1]։ Քարանձավային համալիրի երկրաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի նեանդերթալյան և բանական մարդու բրածոներ[2][3]։ H. sapiens-ի մնացորդների բրածոները, որոնք հայտնաբերվել են 2019 թվականի հուլիսի պեղումների ժամանակ, հանդիսանում են Աֆրիկայի սահմաններից դուրս գտնված՝ ժամանակակից մարդու ամենավաղ և հայտնի նմուշը[4][5]։
Ապիդիմա | |
---|---|
Տեսակ | քարանձավ և հնագիտական հուշարձան |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Municipality of East Mani? |
Վայր | Արեոպոլիս |
ԲԾՄ | 4 մետր |
Բնութագիր
խմբագրելԱպիդիմա քարանձավային համալիրը կարստային քարանձավ է՝ տեղակայված Հարավային Հունաստանի Մանի թերակղզու արևմտյան ափին[6]։ Այս քարանձավները ձևավորվել են միջին միջին տրիասում՝ ուշ էոցենի ժամանակաշրջանում[7][7]։ Համալիրը կազմված է չորս ոչ մեծ քարանձավներից, որոնք նշագրված են՝ «A», «B», «C» և «D»[1]։
Ներկայումս քարանձավները գտնվում են մեծ կրաքարային քարափի հարթության վրա և հասանելի են միայն նավակով հասնելու դեպքում[8]։ Սառցե դարաշրջանի ժամանակ, երբ ծովի մակարդակը 100 մետրով ավելի ցածր էր, քարանձավները գտնվում էին ալիքների տարածքում և զբաղեցված էին այդ ժամանակշրջանի մարդկանց կողմից[9]։
Երկրաբանություն
խմբագրելԳիտահետազոտական ծրագիրն Ապիդիմայում սկսվել է 1978 թվականին։ Այն անցկացվում է Աթենքի Ազգային հնագիտական թանգարանի կողմից, որը համագործակցում է Աթենքի համալսարանի պատմական երկրաբանական լաբորատորիայի, Երկրաբանության և հանքային յուրացման ինստիտուտի ու Սալոնիկի Արիստոտելի համալսարանի հետ[3]։
1978 թվականից Թեոդոր Պիցիոսն իր թիմի հետ միասին այս վայրում հավաքել է կենդանական աշխարհի տարբեր տեսակների շուրջ 20 քսան հազար ոսկոր և ատամ[7], ինչպես նաև H. sapiens-ի երկու բրածոներ, որոնք պեղվել են բրեկչիայի շերտի տակից՝ ծովի մակարդակից 4 մետր բարձրության վրա[7]։
1978 թվականին հետազոտողները երկու գանգ են հայտնաբերել Ապիդիմա «А» քարանձավում։ Դրանք ստացան Ապիդիմա 1 և Ապիդիմա 2[10][11] անվանումները։ Քարե հողագործական գործիքներ հայտնաբերվել են բոլոր չորս քարանձավներում[8]։
Հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2019 թվականի հուլիսին, ցույց տվեցին, որ Ապիդիմա 2-ի գանգը (նշագրված LAO 1 / S2[12]) նեանդերթալյան մարդու գանգի ձևաբանություն ունի և ուրան-տորիևյան մեթոդի[13] կիրառմամբ թվագրվում է ավելի քան 170 հազար տարեկանի[4][14][15]։ Ապիդիմա 1 գանգը (նշագրված LAO 1 / S1[12]) իրենից ներկայացնում է ժամանակակից և հասարակ մարդու խառնուրդ և նույն այդ մեթոդի կիրառմամբ ճանաչվել է ավելի հին՝ ավելի քան 210 հազար տարեկան[16], ինչն ավելի քան 150 հազար տարիով ավելին է, քան դրան նախորդած H. sapiens-ների բրածոները՝ գտնված Եվրոպայում[14][16][17][18]։ Այս հետազոտությունների արդյունքների հիման վրա Ապիդիմա 1-ը դառնում է Homo sapiens-ի՝ Աֆրիկայի սահմաններից դուրս առկայության ամենահին ապացույցը[4][16][17][19]։
Կատերինա Հարվատին, ով հետազոտությունների ղեկավարն է, վերջիններիս հրապարակումից հետո նշել է․
Մեր արդյունքները ցույց տվեցին, որ ժամանակակից Հարավային Հունաստանի տարածքում դարեր առաջ ապրել է նվազագույնը երկու խումբ մարդ՝ վաղ Homo sapiens-ին պատկանող պոպուլյացիա,որը փոխակերպվել է նեանդերթալյանի[20]։ |
Հարվաթին հաղորդեց, որ հետազոտող խումբը կփորձի պեղած բրածոներից վերծանել հին ԴՆԹ-ն, բայց նաև հավելեց, որ լիահույս չէ, թե կստացվի իրենց մոտ[21]։ Բացի այդ, հնարավոր է՝ իրականացվի հին սպիտակուցների պալեոպրոթեոմյան անալիզ, եթե հաջողվի ստանալ օրինակների բավարար քանակություն[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Harvati-Delson 1999K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. —
- ↑ 2,0 2,1 Eric; Delson An early dispersal of modern humans from Africa to Greece - Analysis of two fossils from a Greek cave has shed light on early hominins in Eurasia. One fossil is the earliest known specimen of Homo sapiens found outside Africa; the other is a Neanderthal who lived 40,000 years later.(անգլ.) // Nature : journal. — 2019. —
- ↑ 3,0 3,1 Apidima Cave. Արխիվացված 2021-02-10 Wayback Machine Accessed on 10 July 2019.
- ↑ 4,0 4,1 4,2 Earliest modern human found outside Africa. BBC News. 10 July 2019.
- ↑ Sample, Ian (2019 թ․ հուլիսի 10). «Piece of skull found in Greece 'is oldest human fossil outside Africa' - Remains discovered on Mani peninsula could rewrite history of Homo sapiens in Eurasia». The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Katerina; Harvati New Neanderthal remains from Mani peninsula, Southern Greece: The Kalamakia Middle Paleolithic cave site(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 2013. — Т. 64. — № 6. — С. 486—499. —
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Evangelia; Tsoukala Quarternary large mammals from the Apidima Caves (Lakonia, S Peloponnese, Greece)(անգլ.) // Beiträge zur Paläontologie : journal. — 1999. — Т. 24. — С. 207—229.
- ↑ 8,0 8,1 Signals of Evolution in the Territory of Greece. Paleoanthropological Findings. Christos Valsamis. Intensive Course in Biological Anthropology. 1st Summer School of the European Anthropological Association. 16-30 June, 2007, Prague, Czech Republic.
- ↑ Flemming, Nic; Antonioli, Fabrizio (2017). «Prehistoric Archaeology, Palaeontology, and Climate Change Indicators from Caves Submerged by Change of Sea Level». In Campbell, Peter B. (ed.). The Archaeology of Underwater Caves (PDF). Southampton: Highfield Press. ISBN 978-0992633677.
- ↑ Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia
- ↑ Katerina; Harvati Multivariate analysis and classification of the Apidima 2 cranium from Mani, Southern Greece(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 2011. — Т. 60. — № 2. — С. 246—250. —
- ↑ 12,0 12,1 K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. —
- ↑ Waters, Conny (2019 թ․ հուլիսի 11). «Mysterious 210,000-Year-Old Apidima Skull Could Re-Write Human History». AncientPages.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 14,0 14,1 Zimmer, Carl (2019 թ․ հուլիսի 10). «A Skull Bone Discovered in Greece May Alter the Story of Human Prehistory - The bone, found in a cave, is the oldest modern human fossil ever discovered in Europe. It hints that humans began leaving Africa far earlier than once thought». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Antonis; Bartsiokas U-series dating and classification of the Apidima 2 hominin from Mani Peninsula, Southern Greece(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 2017. — Т. 109. — С. 22—29. —
- ↑ 16,0 16,1 16,2 Katerina Harvati Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia(անգլ.) // Nature : journal. — 2019. — Т. in press. —
- ↑ 17,0 17,1 Yong, Ed (2019 թ․ հուլիսի 10). «The Story of Humans and Neanderthals in Europe Is Being Rewritten - A 210,000-year-old skull is the oldest Homo sapiens fossil found outside Africa». The Atlantic. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Staff (2019 թ․ հուլիսի 10). «'Oldest remains' outside Africa reset human migration clock». Phys.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Some Apidima Skull Is Earliest Homo Sapiens Outside Africa, Say Researchers. Արխիվացված 2019-07-11 Wayback Machine Gemma Tarlach, Discover. July 10, 2019.
- ↑ de Lazaro, Enrico (2019 թ․ հուլիսի 11). «Enigmatic Skull Found in Greece Suggests Early Homo sapiens Reached Europe 210,000 Years Ago». Sci-News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Some Apidima Skull Is Earliest Homo Sapiens Outside Africa, Say Researchers». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.