Ապենդիկուլարիաներ
Դասակարգում
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Թրթուրաքորդավորներ (Tunicata)
Դաս Ապենդիկուլարիաներ (Appendicularia)

Ապենդիկուլարիաներ (լատին․՝ Appendiculariae), քորդավորների տիպի թրթուրաքորդավորների ենթատիպի կենդանիների դաս։

Նկարագրություն խմբագրել

Ջրային կենդանիներ են՝ 0,3–2,5 սմ երկարությամբ։ Մարմինը կազմված է իրանից և պոչից, որտեղ, ի տարբերություն մնացած թրթուրաքորդավորների, ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է քորդան։ Իրանը շրջապատված է առջևից և հետևից անցքեր ունեցող դոնդողային «տնակով»։ Նուրբ ցանցով ծածկված առջևի անցքից պոչի շարժումներով ջուրը մղվում է ներս և դուրս գալիս հետևի անցքից՝ ապահովելով սննդանյութի հայթայթումը և կենդանու առաջշարժումը։ Ցանցը կեղտոտվելիս կենդանին պոչի հարվածով ծակում է «տնակի» պատը, դուրս գալիս այնտեղից և մեկ ժամ հետո իր շուրջը նոր «տնակ» գոյացնում։

Տարածվածություն խմբագրել

Ապենդիկուլարիաները տարածված են ծովերում, օվկիանոսներում և ներկայացնում են տեսական հետաքրքրություն։

Գրականություն խմբագրել

  • Наумов Н. П., Карташев Н. Н. Зоология позвоночных. — Ч. 1. — Низшие хордовые, бесчелюстные, рыбы, земноводные։ Учебник для биолог. спец. ун-тов. — М.։ Высшая школа, 1979. — С. 55—58. — 333 с.
  • Акимушкин И. И. Предки предков // Мир животных. Беспозвоночные. Ископаемые животные. — 3-е изд.. — М.: Мысль, 1995. — Т. 4. — С. 286. — ISBN 5-244-00804-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապենդիկուլարիաներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապենդիկուլարիաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 508