Ապահովագրական գործակալ (ֆիլմ)

Ապահովագրական գործակալը (իսպ.՝ Autómata), իսպանա-բուլղարական ֆանտաստիկ ժանրի ֆիլմ` նկարահանված 2014 թվականին, գլխավոր դերում է Անտոնիո Բանդերասը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին, Սան-Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ[7]։ Ֆիլմը ԱՄՆ-ում վարձույթի է ներկայացվել հոկտեմբերի 10-ին[8]։ Ֆիլմի կարգախոսն է. «Ձեր ժամանակն ավարտվել է։ Մերը հենց նոր է սկսվում»։

Ապահովագրական գործակալ
անգլ.՝ Autómata
Երկիր Իսպանիա
 Բուլղարիա[1]
 ԱՄՆ[1]
 Կանադա[1]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2][3][4], հետապոկալիպսիսյան ֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ
Թեմաարհեստական բանականություն և ռոբոտների իրավունքներ
Թվական2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳեյբ Իբանյես
ՊրոդյուսերԱնտոնիո Բանդերաս
Սցենարի հեղինակԳեյբ Իբանյես և Իգոր Լեգառետա
ԴերակատարներԲիրգիտա Յորտ Սյորենսեն[3][5][4], Մելանի Գրիֆիթ[6][3][5], Դիլան Մաքդերմոթ[6][3][5], Ռոբերտ Ֆոսթեր[6][3][5], Թիմ ՄակԻններնի[6][3][5], Էնդրյու Թիրնան[6][5], Անտոնիո Բանդերաս[6][3][5], Էնդի Նեյման, Դևիդ Ռայալ, Քրիստա Քեմփբել, Բաշար Ռախալ և Խավիեր Բարդեմ
ՕպերատորԱլեխանդրո Մարտինես
ԵրաժշտությունԶակարիաս Մ. դե լա Ռիվա
Նկարահանման վայրԲուլղարիա
Տևողություն109 րոպե

Սյուժե խմբագրել

2044 թվական։ Բնական աղետից հետո Երկիր մոլորակի բնակչության թիվը նվազել է մինչև 21 միլիոն մարդ։ Այժմ ցամաքի մեծ մասը զբաղեցնում է ռադիոակտիվ անապատը, իսկ մարդկանց ողջ մնացած մասը թաքնվում է բարձր պատերի և արհեստական ամպերի հետևում գտնվող քաղաքներում, որոնք ստեղծվել են ռոբոտների օգնությամբ։ ROC կազմակերպությունը պատրաստում է ռոբոտներ, որոնք օգնում են պահպանված քաղաքների գոյությանը։ Ռոբոտների ստեղծումը սահմանափակված է երկու պրոտոկոլներով, որոնք արգելում են վնաս հասցնել մարդուն, ինչպես նաև` մոտիֆիկացնել իրենց կամ այլ ռոբոտների։ Մի անգամ ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ գտնվող ոստիկանը ոչնչացնում է ռոբոտի այն պատճառով, որ նրան թվացել է, թե մեխանիզմն ինքն իրեն վերանորոգում է։ Գործը հանձնվում է ռոբոտներ արտադրող կազմակերպության ապահովագրական բաժնին։ Ապահովագրական գործակալ Ժակ Վոկան պարզում է, որ ոստիկանի կողմից ոչնչացված ռոբոտը, ինչպես նաև` մի շարք այլ ռոբոտներ որևէ մեկի կողմից արհեստականորեն մոտիֆիկացված են։ Նա սկսում է փնտրել այդ մարդուն, ում անվանում էր Ժամապահ։ Բայց նա աստիճանաբար համոզվում է, որ Ժամապահի կողմից մոտիֆիկացված ռոբոտները չեն սահմանափակվում երկրորդ պրոտոկոլով, իսկ հենց ինքը` Ժամապահը, մարդ չէ։ Ռադիոակտիվ անապատի խորքերում, որտեղ նրան տարել էին փնտրտուքները, Վոկանը հանդիպում է մարդկությունը կորցրած մարդկանց և ռոբոտների հետ, որոնք ձեռք էին բերել ոչ միայն ինքնագիտակցություն, այլ նաև` իրական հումանիզմ։

Դերերում խմբագրել

  • Անտոնիո Բանդերաս-Ժակ Վոկան
  • Դիլան Մակդերմոտտ-Ուոլլես
  • Բիրգիտտա Յորտ Սյորենսեն-Ռեյչել Վոկան
  • Ռոբերտ Ֆորստեր-Ռոբերտ Բոլդ
  • Մելանի Գրիֆֆիտ-Դոկտոր Դյուպրե
  • Թիմ Մակիններնի-Վերոն Կոնուեյ
  • Էնդրյու Նայման-Էլլիս
  • Դեյվիդ Ռայալլ-Դոմինիկ
  • Էնդրյու Տիննան-մենեջեր
  • Ֆիլլիպ Ռոշ-հաճախորդ
  • Ջերալդին Սոմերվիլ-Սամանտա

Ռոբոտներ (հնչյունավորում) խմբագրել

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը հիմնականում ստացել է վատ արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի ռեյտինգը 35% է` հիմնված 26 գրախոսությունների վրա, 10-ից միջինը 5.2 միավորով[10].

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • 2015 թվականին ֆիլմն առաջադրվել է «Գոյա» մրցանակի` միանգամից չորս անվանակարգերում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.imdb.com/title/tt1971325/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.metacritic.com/movie/automata
  4. 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film545095.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt1971325/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.filmaffinity.com/es/film545095.html
  7. Weissberg, Jay (2014 թ․ սեպտեմբերի 22). «San Sebastian Film Review: 'Automata'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «San Sebastian Film Review: 'Automata'». Variety.
  9. 9,0 9,1 LUCHINA FISHER (2014 թ․ հոկտեմբերի 10). «See Antonio Banderas and Melanie Griffith in One of Last Films Before Split» (անգլերեն). ABC News. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Autómata». Rotten Tomatoes.
  11. http://noticia.ru/allnews/kultura/banderas-rasskazal-o-filme-straxovshhik-12091.htm