Աուկշտեյի Պանյարյայ
Աուկշտեյի Պանյարյայ[1][2][3] (Պանյարյայ, նաև Վերին Պոնարի և Պոնարի, լիտ.՝ Aukštieji Paneriai[3][4]), շրջան (լիտ.՝ rajonas[4]) Վիլնյուսի հյուսիսում։ Տեղակայված է Վիլնյուսի քաղաքային ինքնավարության (լիտ.՝ Vilniaus miesto savivaldybė) Պանյարյայի[5] (լիտ.՝ Panerių seniūnija) և Նաույինինկայի[5] (լիտ.՝ Naujininkų seniūnija) ստարոստվոների տարածքում[4][6]։
Բնակավայր | ||
---|---|---|
Աուկշտեյի Պանյարյայ | ||
լիտ.՝ Aukštieji Paneriai | ||
Երկիր | Լիտվա | |
Մակերես | 23,99 կմ² | |
Բնակչություն | 1500 մարդ (2022) | |
Փոստային դասիչ | LT-02232 | |
| ||
Տեղակայված է Նյարիս գետի աջ ափին՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից 10 կմ դեպի հարավ-արևմուտք։
Տարածքային տեսանկյունից բաժանված է Վերին (lt:Aukštieji Paneriai) և Ներքին (lt:Žemieji Paneriai) Պոնարիների։
Բնակչությունը կազմում է 8900 մարդ (2001)։
Պատմություն
խմբագրելՊոնարին մտել է Լեհաստանի կազմի մեջ 1923 թվականից ընդհուպ մինչև 1939 թվականի սեպտեմբերին լեհական պետության բաժանումը Գերմանիայի ու Խորհրդային Միության միջև, իսկ ավելի ուշ փոխանցվել է Լիտվային։ 1940 թվականի օգոստոսին Լիտվայի՝ Խորհրդային Միության կազմի մեջ մտնելուց հետո գյուղը մնացել է նոր կազմավորված Լեհական ԽՍՀ վարչական սահմանների մեջ։
1940 թվականին գյուղի մոտ սկսվել է նավթի բազայի շինարարությունը։ Փորվել են մեծ փոսեր, որտեղ պետք է տեղակայվեին վառելիքի տարաները։ Սակայն գերմանական զորքերի ներխուժման պատճառով նավթի բազայի ստեղծման պլանից ստիպված են եղել հրաժարվել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պոնարիի անտառը գերմանական օկուպացիոն ուժերի կողմից օգտագործվել է որպես սպանությունների վայր, որտեղ սպանվել է ընդհանուր առմամբ 100 հազար մարդ՝ Վիլնյուսի գետտոյի կալանավոր հրեաներ, գնչուներ, լեհական մտավորականության ներկայացուցիչներ ու խորհրդային ռազմագերիներ[7]։
Բնակչություն
խմբագրելՆախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը գյուղի բնակչությունը հիմնականում կազմել են լեհերն ու կաթոլիկ բելառուսները։
Տրանսպորտ
խմբագրելՊանյարյայում տեղակայված է համանուն երկաթուղային կայարանը։
Պանյարյայի տարածքում է գտնվում նաև Լիտվայի երկաթուղային թունելներից մեկը, որը գործել է 1861 թվականից մինչև 1960-ական թվականների կեսերը։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Գեներալ Անտոնի Գելգուդի գերեզմանը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ карта Вильнюс // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 112. — ISBN 5-85120-055-3.
- ↑ IV. Ударение // Инструкция по русской передаче географических названий Литовской ССР / Составитель: С. А. Тюрин. Редактор: Л. И. Розова. — Москва: Типография «Известий», 1971. — С. 11. — 22 с. — 1000 экз.
- ↑ 3,0 3,1 Aukštieji Paneriai // Vietovardžių žodynas (լիտ.). — Онлайн-словарь топонимов Литвы на сайте Института литовского языка: lki.lt (լիտ.).
- ↑ 4,0 4,1 4,2 Vilniaus miesto savivaldybės teritorijos bendrasis planas iki 2015 metų. Վիլնյուսի պաշտոնական կայք՝ vilnius.lt. — Վիլնյուսի քաղաքային ինքնավարության գլխավոր պլանը 2015 թվականի դրությամբ։ Ստուգված է՝ 29 դեկտեմբերի, 2015. (լիտ.) (անգլ.)
- ↑ 5,0 5,1 10. Образований имён прилагательных от географических названий посредством суффикса -ский // Инструкция по транскрипции фамилий, имён и географических названий с русского языка на литовский язык и с литовского языка на русский язык / Редактор: А. Ванагас. — Вильнюс: Мокслас, 1990. — С. 134. — 139 с. — 25 000 экз. (рус.) (лит.) — Данная инструкция апробирована Комиссией по литовскому языку (см. примечание к пункту 5.3 постановления комиссии № 60)
- ↑ Картографический сервис на сайте Адресного регистра Литвы. — registrucentras.lt (անգլ.) (լիտ.).
- ↑ jewish.ru. «Ужасы Понарского леса». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուկշտեյի Պանյարյայ» հոդվածին։ |