Զանգվածային սպանություններ Պոնարիում

Զանգվածային սպանություններ Պոնարիում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պոնարի (Վերին Պոնարի) գյուղի մոտ՝ անտառում, Վիլնյուսի հրեաների, խորհրդային ռազմագերիների ու դիմադրության մասնակիցների զանգվածային գնդակահարությունը նացիստների ու լիտվացի կոլաբորացիոնիստների կողմից։

Նացիզմի զոհերի հուշարձան

ԿենսագրությունԽմբագրել

1940 թվականին Լիտվայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո Պոնարի գյուղի տարածքում սկսվել է նավթային պահեստների կառուցումը: Փորվել են մեծ փոսեր վառելիքի տարաները տեղակայելու համար[1]: Սակայն գերմանական զորքերի ներխուժման պատճառով նավթի պահեստի ստեղծման ծրագրերը դադարեցվել են:

Գերմանական օկուպացիայից հետո այդ փոսերը օգտագործվում էին խաղաղ բնակչությանը և առաջին հերթին հրեաներին ոչնչացնելու համար: Օրական գնդակահարվել է շուրջ 800 մարդ: Հաշվարկների համաձայն՝ 1941 թվականի ամռանից սպանվել է շուրջ 100 հազար մարդ: Գնդակահարություններին մասնակցել են A այնզատցխմբի անդամներ, էսէսականներ, բայց հիմնականում եղել են լիտվացի կոլաբորացիոնիստներ: Սպանվածների մարմինները լցվել էին փոսների մեջ և ծածկվել հողով: Առաջին հերթին ոչնչացվել են հրեաները, մասնավորապես Վիլնյուսի գետտոյից, և նրանք են եղել զոհերի մեծամասնությունը: Բացի այդ, սպանվել են այլ երկրներից բերված հրեաներ, ինչպես նաև սովետական ռազմագերիների և հականացիստական դիմադրության մասնակիցներ[1]:

Կուրսկի ճակատամարտից հետո գերմանական կողմն սկսել է թաքցնել հանցագործության հետքերը: Նրանք 80 հրեա բանտարկյալների ստիպել են հանել կիսափտած մարմինները, ծածկել դրանք չոր վառելափայտով, վրան նավթ լցնել և այրել: Մարմինների կույտն այրվել է 3 օր, որից հետո մնացորդները վերածվել են ավազի, խոշոր բեկորները մանրացվել են: Դիակների այրումը շարունակվել է 1943 թվականի վերջից մինչև 1944 թվականի հունիս:

ՀիշողությունԽմբագրել

1945 թվականին կանգնեցվել է Պոնարիում սպանվածների հիշատակին նվիրված հուշարձան, սակայն 1952 թվականին այն քանդվել է[2]:

Ներկայում Պոնարում կա զոհվածների հիշատակին նվիրված նոր հուշարձան և մշտական ցուցադրություն Հրեական թանգարանում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Панеряй՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. «Евреи в ЛИТВЕ XIV-XX века»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին 

Արտաքին հղումներԽմբագրել