Աշտիշատի ժողովը (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի նկար

«Աշտիշատի ժողովը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1966 թվականին ստեղծած կտավը, որն ունի 85 սմ բարձրություն, 78 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ[1]։

«Աշտիշատի ժողովը»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1966
բարձրություն85
լայնություն78
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
գտնվում էԻսաբեկյան ընտանիքի հավաքածու
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Ըստ էության այս աշխատանքում խոսքը վերաբերում է Արտաշատի ժողովին։ Նկարիչը կտավը վերնագրել է «Աշտիշատի ժողովը» և ոչ թե «Արտաշատի ժողովը», քանի որ Աշտիշատը խորհրդանշում է հեթանոս Հայաստանը, իսկ Եզնիկը՝ հեթանոս փիլիսոփայության գիտակը, հեթանոս (հույն) փիլիսոփայությունը կապում էր աստվածաբանության հետ։

Նկարագրություն խմբագրել

«Աշտիշատի ժողովը» կտավի կոմպոզիցիոն լուծումը հիշեցնում է «Պատասխան Հազկերտին» (1960) կտավը։ Ինչպես և այնտեղ, կենտրոնում բազմել է Վարդան Մամիկոնյանը։ «Աշտիշատի ժողովի» առավելությունը նրա կոմպոզիցիոն ամբողջականությունն է, որ արտահայտված է ներկաների «ուղղվածությամբ» դեպի կենտրոն։

Հավատարիմ իր ներկապնակին՝ նկարիչը պատկերել է հայկական միջավայրի մասին հուշող սրահի հզոր կամարներ, որոնք հանգչում են խավարում կորած թակաղաղի (աբակայի) վրա։ Գլխավոր կերպարներն են Եզնիկ Կողբացին, որ կարդում է Մովպետաց Մովպետ Միհրներսեհին ուղղված պատասխան թուղթը և ավելի բարձր տեղում գահին բազմած Վարդան Մամիկոնյանը։ Կենտրոնում Եզնիկն աչքի է ընկնում ոչ միայն դիրքով, մյուսներից տարբերվող պորտրետայնությամբ, այլև մուգ կապույտ պատմուճանով։ Եզնիկը, ով պատկերված է ձախ կողմում, ներկայացված է լուսաստվերային խոշոր ընդհանրացումներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել