Աշտիշատի եկեղեցական ժողով (356)

(Վերահղված է Աշտիշատի ժողովից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշտիշատի եկեղեցական ժողովներ

354 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Տարոն գավառի Աշտիշատ գյուղում գտնվող Մայր եկեղեցում Ներսես Ա-ն հրավիրում է հայ եկեղեցու առաջին ժողովը։Աշտիշատի եկեղեցական ժողովը դարակազմիկ նշանակություն ունեցավ Հայաստանի հոգևոր, ներքաղաքական կյանքում։

Ժողովի հրավիրման պատճառը խմբագրել

Աշտիշատում առաջին ժողովը գումարվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ։ Ժողովը գումարվել է Արշակ Բ թագավորի (350–368) օրոք։Աշտիշատում հայոց առաջին եկեղեցական ժողովի գումարումն ուներ ծանրակշիռ դրդապատճառ։Դեռ հեթանոսական ժամանակներից այս ավանը Հայաստանի ազդեցիկ կենտրոներից էր և հավակնում էր իր այս դերը պահպանել նաև քրիստոնեության տարածումից հետո։Ուստի Ներսես Մեծը գտնում էր ,որ հին կրոնը արմատախիլ անելու համար անհրաժեշտ է պայքարել հեթանոսական բարքերի դեմ։ Աշտիշատի ժողովն էապես բարելավեց երկրի բարոյա-քաղաքական մթնոլորտն, ամրապնդեց Հայոց պետականության հիմքերը։Աշտիշատի եկեղեցական ժողովն առաջին հերթին զբաղվեց բարեգործական խնդիրներով։ Ժողովն հատուկ ուշադրություն դարձրեց Հահոց աշխարհի բարքերը նորոգելու,բարեշրջելու խնդիրներին[1]։

Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Եկեղեցական կալվածատիրությունը պահպանելու նպատակով ժողովը որոշում է, փոքրասիական մի քանի եկեղեցիների նման հաստատեցին կուսակրոն միաբնակների դաս։ Մեծ Հայքում քրիստոնեությունն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Մեծ Հայքում IV դարում ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները։ Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը և ։ Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին։

Ժողովի ընդունած որոշումները խմբագրել

Աշտիշատի եկեղեցական ժողովն ընդհանուր բարեկարգության համար ընդունել է առաքելական կոչված կանոնները,ապա տեղական առաձնահատկությունները հաշվի առնելով ,սահմանել է որոշակի կանոններ։Ահա այդ կանոններից մի քանիսը․

  • Հարմար վայրերում հիմնել աղքատանոցներ և որբանոցներ։
  • Գյուղերում ու ավաններում հիմնել հյուրանոցներ,որպեսզի հյուրերը և օտարները անօթևան չմնան ։
  • Բացել հիվանդանոցներ ու ուրկանոցներ (բորոտանոցներ )։
  • Արգելել հեթանոսական սովորություններով մահացածներին թաղելը,հանդերձները պատռելը,բարձրաձայն ողբալը։
  • Հիմնել վանքեր և կուսանոցներ։
  • Ամուսնական կյանքում հավատարիմ լինել միմյանց,խուսափել մերձավորների հետ ամուսնությունից ։
  • Հեռու մնալ հարբեցողությունից,անբարոյականությունից,սպանություն կատարելուց[2] ։

Ժողովի նշանակությունը խմբագրել

Աշտիշատի եկեղեցական ժողովը կարևոր նշանակություն ունեցավ Հայ եկեղեցու հիմքերի ամրապնդման համար։ Այն առաձնահատուկ ուշադրություն դարձրեց Հայոց եկեղեցու նվիրապետական,ծիսական հիմքերի ամրապնդմանը։Ներսես Մեծը Աշտիշատի ժողովի կանոններով ջանում էր խորն արմատավորել քրիստոնեությունը։Աշտաշատի ժողովում ընդունած կանոնները պետք է երկրում ստեղծեին հոգևոր-քաղաքական ներդաշնակություն, կայունացնեին հասարակական հարաբերությունները։

Գրականություն խմբագրել

  • Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1997։
  • Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե․, 1994։
  • Ադոնց Ն․, Մաշտոց և նրա աշակերտները․ ըստ օտար աղբյուրների, Վնն․, 1925։
  • Տեր-Մինասյան Ե․, Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, էջ 331–345։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ․Վարդանյան (1977). Ներսես Մեծը եվ Աշտիշատի ժողովի նշանակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում. Երևան. էջ 139.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Հակիճ պատմություն և բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս․Եկեղեցու. Մայր Աթոռ Ս․Էջմիածին. 2012. էջ 68.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)