Աշունք, գյուղ Մեծ Հայքի Տայք աշխարհում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում[1]։ Գտնվում է Կիսկիմ գյուղաքաղաքից 30 կմ հարավ, Թորթումի ձախակողմյան վտակներից մեկի ստորին հոսանքի վրա։

Գյուղ
Աշունք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԹորթումի գավառակ
Այլ անվանումներԷոշկ, Էոշք, Յոշխ, Յոշկ, Յոշք, Յոշքեվան, Վանք, Օշխ, Օշկ, Օշք
Ժամային գոտիUTC+3
Աշունք (Աշխարհ)##
Աշունք (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը բարձրադիր էր, անտառապատ և լեռնային։

Պատմություն խմբագրել

Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Վարդան Արևելցին (XIII դար)։ XVIII-XIX դարերում գյուղը կոչել են Վանք։

Բնակչություն խմբագրել

1877-1878 թվականներին խղճուկ բնակավայր էր և ուներ 3 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աշունքի մոտ է գտնվում Վանք վանքի ավերակները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 301

Աղբյուրներ խմբագրել