Աշոտ Մնդոյանց

հայ ճարտարապետ

Աշոտ Աշոտի Մնդոյանց (դեկտեմբերի 28 1909 (հունվարի 10 1910)[1][2], Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 29, 1966(1966-09-29)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային ճարտարապետ։

Աշոտ Մնդոյանց
Ծնվել էդեկտեմբերի 28 1909 (հունվարի 10 1910)[1][2]
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 29, 1966(1966-09-29)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներՆովի Արբատ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ
 Ashot Mndoyants Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Օդեսայի կոմունալ և քաղաքացիական շինարարության ինստիտուտը (19321932-1935 թվականներին աշխատել է Բաթումում (1934-1935 թվականներին՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ)։ 1935 թվականին փոխադրվել է Մոսկվա։ Երկար տարիներ աշխատակցել է Ա․ Շչուսևին։ 1960 թվականից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական-հատակագծային խոշոր արվեստանոցներից մեկը։ Գործերից են Մոսկվայում՝ բարձրաբերձ բնակելի տուն Ապստամբության հրապարակում (1950-1954, նախագիծը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1949), Կրեմլի Համագումարների պալատը (1959-1961, լենինյան մրցանակ, 1962), Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964-1969)՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի շենքերի համալիրով (1969), «Հոկտեմբեր» կինոթատրոնով (1967), խանութներով ու ռեստորաններով, առողջարանային համալիր Պիցունդայում (1962-1967), ԽՍՀՄ տաղավարը Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում (1965-1967, բոլորն էլ՝ ճարտարապետ Մ․ Պոսոխինի և ուրիշների հետ)։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Мндоянц Ашот Ашотович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 653.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 653  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Մնդոյանց» հոդվածին։