Աշոտ Մինասյան (գյուղատնտես)

հայ գյուղատնտես, մանրէաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Իվանի Մինասյան (հունվարի 15, 1911(1911-01-15), Շիկահող, Հայաստան - սեպտեմբերի 5, 1978(1978-09-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970):

Աշոտ Մինասյան
Ծնվել էհունվարի 15, 1911(1911-01-15)
ԾննդավայրՇիկահող, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 5, 1978(1978-09-05) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1942)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1970)
Մասնագիտությունգյուղատնտես և մանրէաբան
ԱշխատավայրԵրևանի բուսաբանական այգի

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Մինասյանը ծնվել է 1911 թվականի հունվարի 15 (28)-ին, Շիկահող (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզում) գյուղում։ 1942 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1953-1954 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանական այգու, 1954-1963 թվականներին՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1963-1978 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն, լաբորատորիայի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են հողի մանրէաբանության, ՀԽՍՀ կիսաանապատային, Սևանա լճի մերձափնյա հողերի իրացման, այգեգործության և պտղաբուծության զարգացման հարցերին[1]։

Երկեր խմբագրել

  • Սևանա լճի մերձափնյա հողագրունտների յուրացման կենսաբանական հիմունքները, Երևան, 1983[2]։
  • Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ։ Աշխատություններ։ Երևան, 1971-1979[3]։
  • Խաղողագործության և պտղաբուծության զարգացման հեռանկարները Հայաստանում։ Մինասյան Աշոտ Իվանի, Երևան, Հայպետհրատ, 1960, 100 էջ[4]։
  • Այգեգործության և պտղաբուծության զարգացման յոթնամյա պլանի մասին։ Մինասյան Աշոտ Իվանի, ՀԽՍՌ Գյուղմինիստրության այգե-գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1959[5]:
  • Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության ինստիտուտ։ Աշխատություններ։ Գրձելյան Գևորգ Փարսադանի, 1884-1977 [խմբ.] | Մինասյան Աշոտ Իվանի, 1911-1978 [խմբ.], Երևան, Ա. հ., 1957-1966[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 109։
  2. Մինասյան, Ա Ի; Մասն. խմբ. Հայրապետյան, Է Մ (1983). Սևանա լճի մերձափնյա հողագրունտների յուրացման կենսաբանական հիմունքները. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  3. Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ։ Աշխատություններ. Երևան. 1971.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  4. Մինասյան, Աշոտ Իվանի (1960). Խաղողագործության և պտղաբուծության զարգացման հեռանկարները Հայաստանում. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  5. Մինասյան, Աշոտ Իվանի (1959). Այգեգործության և պտղաբուծության զարգացման յոթնամյա պլանի մասին. Այգեգործի գրադարան. ՀՍՍՌ Գյուղմինիստրության այգե-գինեգործության և պտղաբուծության գհ ինստիտուտ. Երևան: Ա. հ.(չաշխատող հղում)
  6. Գրձելյան, Գևորգ Փարսադանի; Մինասյան, Աշոտ Իվանի; Պողոսյան Սուրեն Համբարձումի; Ջանփոլադյան, Լևոն Միքայելի, eds. (1957). Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության ինստիտուտ։ Աշխատություններ. Երևան: Ա.հ.(չաշխատող հղում)